ՄԱՉՈՒ-ՊԻԿՉՈՒ ՔԱՂԱՔՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՏԱՐԻ ՍԽԱԼ ԵՆ ԱՆՎԱՆԵԼ
Ամերիկացի հետազոտողները եկել են եզրակացության, որ ինկերի Մաչու-Պիկչու լքված քաղաքը հարյուր տարի շարունակ սխալ են անվանել: Այս ենթադրությունը պատմաբաններն առաջ են քաշել վերջերս արխիվներում հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Ñawpa Pacha: Journal of Andean Archeology ամսագրում: