Վերջին սրման ընթացքում Իրանին ԱՄՆ հասցրած հարվածների զոհերի թիվը աճել է՝ հասնելով 38-ի, տուժածների թիվն արդեն գերազանցել է 400-ը, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։
Չորեքշաբթի Իրանի իշխանությունները հայտնել էին 35 զոհի և առնվազն 300 վիրավորի մասին։
«Ժամը 06:30-ի դրությամբ ամերիկյան հարձակումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 400-ը, 38 հայրենակից զոհվել է», – գրել է Քերմանպուրը X սոցցանցում։
Պաշտոնյայի խոսքով՝ զոհվել է երեք կին, 22 կին վիրավորվել է, 18 տարեկանից ցածր անձանց շրջանում կա մեկ զոհ և ինը տուժած։
ԱՄՆ-Իրան հարաբերությունների հերթական սրումը սկսվել է հուլիսի 8-ին. Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից հետո առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել իսլամական հանրապետության տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրանավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Պատասխան գործողությունների շրջանակում Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին, որոնք գտնվում են Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ և Օմանի տարածքում։
News.am
