Логотип

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԴՄԻՏՐԻ ՊԻՍԱՐԵՆԿՈՅԻ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՐՔԸ

Լույս է տեսել գրող, լրագրող Դմիտրի Պիսարենկոյի «Страшно бывает потом» գիրքը, որը հիմնված է Ղարաբաղյան մի քանի պատերազմների իրական իրադարձությունների վրա։

Գիրքն ընթերցողին ներգրավում է կենդանի և բազմաշերտ պատմության մեջ, որի կենտրոնում մարդիկ են, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են պատերազմի ծանր պայմաններում։ Հեղինակի փաստական հարուստ նյութը և փորձագիտական մոտեցումը գիրքը դարձնում են առանձնահատուկ հետաքրքիր ոչ միայն լայն ընթերցողի, այլև ոլորտի մասնագետներ համար։

Դմիտրի Պիսարենկոն պրոֆեսիոնալ լրագրող է, որը Ղարաբաղյան պատերազմի տարիներին եղել է բազմաթիվ իրադարձությունների ականատեսը։ Ղարաբաղյան պատերազմների ամենաթեժ փուլերում՝ սկսած 1990-ականների առաջին պատերազմից, նա աշխատել է որպես ռազմական թղթակից ռուսական և հայկական առաջատար հեռուստաընկերություններում։

Շաբաթներ շարունակ գտնվելով առաջնագծում՝ կրակի տակ, Պիսարենկոն ոչ միայն լուսաբանել է օպերատիվ իրավիճակը, այլև վարել է մանրամասն ռազմաճակատային օրագրեր, որոնք հետագայում դարձել են նրա գրական ստեղծագործությունների հիմքը։

Alpha News