Логотип

ՀՀ-ում 3 ժամում քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը

ՀՀ–ում 3 ժամվա ընթացքում արդեն իսկ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի, այսինքն` 14.48 %-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը։

«Առավոտյան ժամը 08։00-ից սկսած և 11։00-ի դրությամբ ՀՀ–ում քվեարկել է 362 657 անձ։ Երևանում քվեարկության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 849 488 անձ, բայց մասնակցել է 122 856–ը։ Արագածոտնի մարզում ընտրողների թիվը 113 441 է, 16 779 անձ է քվեարկել, Արարատում քվեարկելու իրավունք ունի 220 167 անձ, բայց դեռևս քվեարկել է 31 556 անձ, Արմավիրում կարող է քվեարկել 226 337 անձ, բայց քվեարկել է 28 567 անձ։ Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունի 177 854 անձ, իսկ քվեարկել է 23 093 քաղաքացի, Լոռիում քվեարկություն իրականացնելու իրավունք ունեցողների թիվը 213 301-ն է, բայց քվեարկել է 30 796-ը, Կոտայքում կարող է ընտրել 240 528 անձ, 3 ժամում քվեարկել է 38 526 անձ, Շիրակի մարզում 207 820 անձից քվեարկել է 26 178–ը, Սյունիքում` 104 972–ից 18 775–ն է քվեարկել, Վայոց Ձորում` 44 634 անձից` ընտրության մասնակցել է 7 061–ը։ Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 103 434 անձից քվեարկել է 18 450 անձ»,– ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Sputnik Արմենիա