Логотип

ՂԱԶԱՐՅԱՆ․ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ, ՈՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԼԻԵՎԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆ Է

«Հիշում եք մեզ ասում էին՝ սուտ է, չափազանցեցված է այդ տեղեկությունները, որ Հայաստան են գալու 300 հազար ադրբեջանցիներ; Քաղաքականա շահարկումներ են, ժողովրդին են վախեցնում»,-ԿԸՀ-ի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորաթյան թեկնածու Էդգար Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր Հայաստան է ժամանել Իլհամ Ալիևի անվտանգության հարցերով խորհրդական, Հիքմեդ Հաջիևը։

 Նա նկատեց որ հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո այն առաջին պաշտոնական այցելությունն է Հայաստան;

«Առաջին արտասահմանցի պաշտոնյան, որ ընտրություններից հետո այցելել է Հայաստան, Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Հիքմեդ Հաջիևն է, որն այս պահին գտնվում է Դիլիջանում»,- ասաց Ղազարյանը;

 Նա հարցրեց, թե արդյոք Հաջիևը Նիկոլ Փաշինյանի ասած տուրիստներից է, հավելելով, որ նա եկել է կոնկրետ հարցեր քննարկելու՝ լինելով մարդ, որն առանց Ալիևի ոչ մի քայլ չի անում։

«Իլհամ Ալիևն արդեն իր առաջին պատվիրակին է ուղարկել Հայաստան, այն թրքացնելու և այստեղ արևմտյան ադրբաջենական հանրապետություն ստեղծելու համար և, դրանց համար է այսօր հարկավոր գողանալ և զավթել մեր ժողովրդի իշխանությունը։ Հայրենքի գողերը շարունակում են մնալ իշխանության գողեր և հայ ժողովուրդն այն ոչ մի պարագայում չպետք է թույլ տա»,- հայտնեց Էդգար Ղազարյանը։

Panorama.am