Ֆաշիզմի դեմ հաղթանակը տրվեց Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների անձնուրաց պայքարի շնրոհիվ. նրանք միասին պայքարեցին հանուն ընդհանուր հայրենիքի պաշտպանության։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:

200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել103 հայ մարտիկ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

4 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ. այս թվերը խոսուն վկայությունն են հայերի մեծ ներդրման։
Sputnik Արմենիա
