Логотип

ՓՈՐՁԱԳԵՏ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԿԲԵՐԻ ՀՀ ԷՆԵՐԳԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու գաղափարն ուղղակիորեն կապված է TRIPP նախագծի և Հայաստանը «Միջին միջանցքին» ինտեգրելու փորձի հետ, ինչը Բաքվի և Անկարայի հետ Աստանայի սերտ կապերի պայմաններում հանրապետության ենթակառուցվածքներ թուրքական կապիտալի միջնորդավորված ներթափանցման ռիսկեր է ստեղծում։ Այդ մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Վերլուծաբանը նշել է, որ թեև պաշտոնական Աստանան դեռ լռություն է պահպանում, սակայն Ղազախստանի պետական կառույցներին մոտ կանգնած փորձագիտական շրջանակները բացահայտ խոսում են հայկական երկաթուղային ցանցի նկատմամբ հետաքրքրության մասին՝ իբրև մակրոտարածաշրջանային տրանսպորտային ռազմավարությունների մաս։

Վահե Դավթյանն ընդգծել է, որ Ղազախստանի երկաթուղիների կառավարման արդյունավետությունը հարցեր է առաջացնում. երկրի ցանցերի շուրջ 55%-ը խոր արդիականացման կարիք ունի, իսկ շարժակազմը ծանր վիճակում է։ Փորձագետը կարծիք է հայտնել, որ ընտրությունը հօգուտ Ղազախստանի պայմանավորված է ոչ թե բիզնես տրամաբանությամբ, այլ «փոխզիջումային» գործընկերոջ փնտրտուքով, որը բարեկամական է միաժամանակ և՛ Մոսկվայի, և՛ Երևանի հետ։ Սակայն վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել «Ղազախստան Տեմիր Ժոլի» ընկերության ներդրումների կառուցվածքի վրա, որը ոչ միայն օպերատոր է, այլև հզոր ներդրումային հոլդինգ, որն ակտիվորեն միջոցներ է ներդնում թուրքական ենթակառուցվածքներում և Բաքվի նավահանգստի հզորությունների ընդլայնման մեջ։ «Չեմ բացառում, որ հող է նախապատրաստվում ղազախական միջնորդությամբ թուրքական կապիտալի մուտքը Հայաստանի երկաթուղային համակարգ ապահովելու համար»,- նշել է Դավթյանը։

Փորձագետը մեկնաբանել է նաև հայկական իշխանությունների փաստարկներն այն մասին, թե երկաթուղիների ռուսական կառավարումն իբր խոչընդոտում է երկրի տարանցիկ ներուժի իրացմանը։ Դավթյանն այս փաստարկները որակել է «անհիմն»՝ ընդգծելով, որ այնպիսի առանցքային խաղացողներ, ինչպիսիք են Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները, խոր տնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ և չեն խուսափի հայկական ուղիներից ռուսական ներկայության պատճառով։ Ըստ նրա՝ Հայաստանում ռուսական կապիտալից դժգոհություն կարող են հայտնել բացառապես Ադրբեջանն ու Թուրքիան, որոնց համար հանրապետության ինտեգրումը «Միջին միջանցքին» կարևոր քաղաքական խնդիր է։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի հնարավոր լուծարման իրավական ասպեկտներին՝ Վահե Դավթյանը հիշեցրել է Հայաստանի լուրջ ֆինանսական պարտավորությունների մասին։ Միակողմանի խզման դեպքում Երևանը ստիպված կլինի վճարել շուրջ 270 միլիոն դոլարի փոխհատուցում և հետ գնել ամբողջ շարժակազմը, որը ռուսական կողմին էր վաճառվել 2008 թվականին։

Ըստ նրա՝ այսօր ոմանք կասկածի տակ են դնում «Հայաստան» դաշինքի նպատակները։

«Ուղղակի հայտարարում եմ, որ 135-ամյա կենսագրություն ունեցող կուսակցությունը, որը հաղթանակ է բերել մեր ժողովրդին, և նախագահ Քոչարյանը այլ մոտիվացիա չունեն, քան երկիրն այս ճգնաժամից հանելը։ Մենք չենք գնում մանդատների ու պաշտոնների հետևից։

Մեզ այս հրապարակ են բերել ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը, մեր անցյալը և ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը։

Ընտրությունը պարզ է. մի կողմում հայրենիքի դավաճաններն են, մյուս կողմում՝ ազգային ու պետական գործիչները։ Մի կողմում Հայ առաքելական եկեղեցին է, մյուս կողմում՝ դավաճանները։ Մի կողմում Արցախը հանձնածներն ու թուրքի առաջ գլուխ խոնարհածներն են, մյուս կողմում՝ Արցախն ազատագրողները։ Մի կողմում այլասերված բարքերն են, մյուս կողմում՝ ազգային արժեքներն ու ավանդույթները։

Մի կողմում պատերազմ ու պարտություն բերածներն են, իսկ մյուս կողմում՝ հաղթանակի ու խաղաղության հասածները։ Մի կողմում Ադրբեջանն է՝ Ալիևների ու Նիկոլի հետ միասին, իսկ մյուս կողմում՝ հայ ժողովուրդը, Հայաստանը և «Հայաստան» դաշինքը։ Մի կողմում անգրագետ, տգետ, անդեմ սրիկաներն են, իսկ մյուս կողմում՝ իրենց խոսքի համար պատասխան տվող արժանապատիվ մարդիկ։

Ամեն օր ժողովրդին փորձում են համոզել, թե ինքը պարտվել է, և այլևս ելք չկա։ Մեզնից խլել են մեր հաղթանակները, մեզնից գողանում են մեր անցյալը, մեր Հռչակագիրը։ Ձեզ ամեն օր ասում են, որ ձեր երեխաների անվտանգության երաշխավորները ձեր երեխաների դահիճներն են։

Բայց մենք մի ժողովուրդ ենք, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, բայց կերտել է Առաջին Հանրապետությունը և ազատագրել Արցախը։ Հայը կարող է ապրել անվտանգ, բարեկեցիկ, հզոր տնտեսություն ունեցող ժողովրդավարական Հայաստանում։ Մենք կարող ենք դա անել և մենք դա կանենք։

Ընտրի՛ր Հայաստանը, կանգնի՛ր Հայաստանի կողքին, կտրի՛ր զիջումների այս շղթան և գնա՛ քո երազանքի հետևից։ «Հայաստան» դաշինք, համար 17»,- հավելել է Սաղաթելյանը։

«Նման մակարդակի ցանկացած վեճ, ըստ պայմանագրի, քննվելու է Փարիզի արբիտրաժային դատարանում, ինչը լոկալ հարցը կհանի միջազգային օրակարգ և հարված կհասցնի Հայաստանի ներդրումային միջավայրին»,- ընդգծել է նա։ Ամփոփելով՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանի համար ՀԿԵ-ի (Հարավկովկասյան երկաթուղի) նկատմամբ վերահսկողության պահպանումը ոչ թե ֆինանսական օգուտի, այլ աշխարհառազմավարական ներկայության հարց է, քանի որ այդ համակարգից հեռանալը կնշանակեր տեղի կորուստ տարածաշրջանի նոր տրանսպորտային կոնֆիգուրացիայում։

News.am