Логотип

16-ը ո՞նց հայտնվավ վերևը. վեճ՝ Ծովինարի 21/31 ընտրատեղամասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում տեղակայված թիվ 21/31 ընտրական տեղամասում ընտրողներից մեկը բողոքեց հանձնաժողովի նախագահին, որ քվեաթերթիկներն իրեն հերթականությամբ դարսված չեն տվել, այլ ՔՊ–ի 16 համարի քվեաթերթիկը հայտնվել է ամենավերևում։

Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, որ ինքը խառը դնում, տալիս է։ «Այսինքն մարդը չգիտի՝ ում պետք է ընտրի, պետք է սրանով ուղղորդվի՞»,–ասաց հանձնաժողովի անդամը։

Քաղաքացին չէր հանգստանում. «Ինչի՞ եք մարդուն դնում վատ վիճակի մեջ։ Արձանագրեք խախտումը։ Սա շատ կասկածի տեղ է տալիս»։

Հանձնաժողովի նախագահ Քոչարյանն էլ հակադարձեց, որ քաղաքացին ինքն է ընրողի ձեռքւից վերցրել քվեաթերթիկները ու բերել իրենց ցույց տալու. «Ինչի՞ ես քաղաքացու ձեռքից վերցրել քվեաթերթիկները, թողնեիր այնտեղ»։

Նրևանց միջև վեճ առաջացավ։ Հանձնաժողովի այն անդամը, որ մինչ այդ ասում էր, որ քվեաթերթիկները խառն է տվել, սկսեց պնդել, որ հերթով է տվել ու վերջինը եղել է 19 համարի քվեաթերթիկը։

Ի վերջո, խախտումն այդպես էլ չարձանագրվեց գրավոր։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

News.am