ՈՒՐԱԽ ԹԵՄԱՅԻ ՏԽՈՒՐ ԻՄԱՍՏԸ
Այն, ինչի մասին հայ սպառողը խոսում է ամեն օր, առավոտից երեկո, օրերս պաշտոնապես հաստատեց նաև Վիճակագրական ծառայությունը. գների աստղաբաշխական աճ է արձանագրվել։ Իհարկե, վիճակագրական ցուցանիշները շատ ավելի համեստ են, քան գնապիտակները խանութներում։ Բայց նույնիսկ դրանք (վիճակագրական տվյալները) վկայում են համատարած և արտառոց թանկացման մասին։
2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 44,3%-ով թանկացել է արևածաղկի ձեթը, 7,9%-ով թանկացել է հացը, 12%-ով՝ ալյուրը, 26,4%-ով՝ ձուն, 40,7%-ով՝ շաքարը, 9,9% - ով՝ բանջարեղենը, 12%-ով՝ միրգը։ Եվ սա գների թռիչքի օրինակների լոկ մի փոքր մասն է։ Սակայն ողբերգականացնել իրավիճակը չարժե։ Դատելով ամենից՝ սրանք դեռ ծաղիկներն են, իրական ողբերգությունը դեռևս առջևում է։
Կան մի քանի առանցքային գործոններ, որոնք համատարած թանկացման պատճառ դարձան հայրենի սպառողական շուկաներում։ Տվյալ դեպքում կխոսենք դրանցից մեկի՝ դրամի փոխարժեքի անկման մասին։ Ահա ուրեմն, դրամն ընկավ, ներկրողները ստիպված եղան ավելի թանկ գնով ձեռք բերել արտարժույթը Հայաստանում, որպեսզի վճարեն արտասահմանյան գործընկերներին, համապատասխանաբար՝ դա էլ հանգեցրեց դրամով արտահայտված գների աճին մեր շուկաներում։ Գրեթե բոլոր շուկաներում՝ անխտիր։ Արժութային շուկայի այս անմիջական կապը մյուս բոլորի հետ, պատկանում է թերևս տարրական ճշմարտությունների դասին։ Հայաստանի պարագայում՝ առանձնապես, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել, երբ տեղական շուկաներում ապրանքների, այդ թվում առաջին անհրաժեշտության, այդ թվում՝ պարենամթերքի առյուծի բաժինը ներկրումային ծագում ունի։ Բնականաբար, այդ կապը թուլացնելու միակ միջոցը եղել ու մնում են արտասահմանյան շուկաներից հայկական շուկաների կախվածության նվազեցմանն ուղղված միջոցառումները, ներկրվող ապրանքի փոխարինումը տեղական արտադրանքով, ինքնապահովման մակարդակի բարձրացումը առաջին անհրաժեշտության ապրանքների մասով և պարենային անվտանգության աստիճանի աճը։ Սա նույնպես տարրական ճշմարտությունների շարքից է:
Սխալ կլիներ կարծել, թե թավշե իշխանությունն իր բացարձակ անիրազեկության պատճառով ծանոթ չէ այդ այբուբենին։ Ավելին, ծանոթ է նույնիսկ այն աստիճան, որ հասկանում է պարենային անվտանգության հարցերի ռազմավարական կարևորությունն ու արդիականությունը երկրի համար։ Դեռևս անցած տարվա ապրիլին Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձավորությունը խորհրդարանում ոգևորությամբ արձանագրեց, թե Հայաստանը ապրանքների (պարենային) հսկայական սպեկտրով հասել է ինքնապահովման բավական բարձր մակարդակի։ Իբր՝ բացառություն է կազմում միայն ցորենը, բայց այդ ուղղությամբ շտապ գործողություններ են նախատեսվում և կիրականացվեն համապատասխան ծրագրեր։ Մի խոսքով, նույնիսկ այս կառավարությունը կարծես թե գիտակցում է, մասնավորապես՝ պարենային ինքնաբավության աստիճանի բարձրացման կարևորությունը։
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ էր քննարկում նույն այդ նույն կառավարությունը իր վերջին նիստում։ Քննարկում էր Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը 2022-2024թթ. ժամանակահատվածում, որի (ռազմավարության) գլխավոր շեշտադրումն արվում է շինարարության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Կարծես թե նորմալ է, թվում է՝ նկատելի է կառավարության հատուկ ուշադրությունը ագրարային հատվածի նկատմամբ, որի զարգացումը, ըստ էության, կարող է թուլացնել հայկական սպառողական շուկայի այդչափ բացասական կախվածությունը (այդ թվում՝ գնագոյացման առումով) արտասահմանյան և արժույթի տեղական շուկաներից։ Բայց ոչ, նորմալ չէ։ Պարզվում է, որ գյուղատնտեսության զարգացման տակ ենթադրվում է կանեփի արտադրության նախագծերի իրականացում…
Թեման, իհարկե, զվարճալի է բոլոր իմաստներով: Բայց այն միտքը, որ Հայաստանի ագրարային մասնահատվածն առաջիկա տարիներին նստելու է կանեփի վրա, մի տեսակ այնքան էլ ուրախալի չէ։ Ուրախալի չէ՝ տեսնել, թե ինչպես են երկրի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նպատակները (ինքնապահովման և պարենային անվտանգության մակարդակի բարձրացում) փոխարինվում արդյունաբերական մասշտաբով կանեփի արտադրության անհեթեթ գաղափարներով: Ուրախալի չէ՝ գիտակցել, որ ի դեմս կառավարության, երկրի գյուղատնտեսությանը սպառնում է մի արտասովոր վնասատու։
Այո, գների ներկայիս համատարած աճը ամենևին էլ ողբերգական չէ։ Ողբերգությունը դեռևս առջևում է։ Ընդ որում՝ ոչ միայն գնային, այլև դեֆիցիտային։ Ընդ որում՝ դրամի, ինչի ուղղությամբ նպատակամետ տանում է երկիրն այս իշխանությունը։ Կհարցրեք՝ ո՞րն է նպատակը։ Բայց ախր դա չեն էլ թաքցնում. բացում ենք մեր շուկան հարևանների համար։ Ամենայն հավանականությամբ, մինչ մենք կանեփ կաճեցնենք ու թմբիրի մեջ կանրջենք տնտեսական ճաճանչափայլ հեռանկարների մասին, մեր շուկաները կյուրացնի ադրբեջանական գյուղմթերքը, որից հայ սպառողն ամենակարճ ժամկետներում այնպիսի կախվածության մեջ կընկնի, ինչպես ոչ այլ բանից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
-
2025-05-09 09:41
Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.
-
2025-05-08 10:03
В сравнении с январем-апрелем прошлого года налоговые поступления в государственный бюджет в январе-апреле 2025-го увеличились на 14,5% или 120 млрд драмов. Об этом написал на своей странице в «Facebook» премьер-министр Армении Никол Пашинян.«Выражаю благодарность всем гражданам, которые работают, создают результаты, выполняют свои налоговые обязательства в соответствии с законом, а также тем государственным служащим, работа которых способствует росту налоговых поступлений в государственный бюджет», - отметил Пашинян, передает NEWS.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-31 18:44
Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
-
2021-02-19 18:14
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
-
2021-01-21 19:37
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։
-
2020-12-31 09:45
Աստղագուշակները համարում են, որ գալիք 2021թվականը՝ Մետաղե Սպիտակ Ցլի տարին կայունություն չի բերի տնտեսության ոլորտում, թեև տարվա հովանավոր Ցուլը բորսայում խաղացողների միջավայրում համարվում է վերելքի խորհրդանիշ, ի տարբերություն «արջի», այսինքն անկումային շուկայի (հիշում եմ, թե ինչպես էի փորձում երիտասարդ հասակում մտապահել այդ խորհրդանիշները. արջը թաթով հարվածում է դեպի վար, իսկ ցուլը՝ կոտոշներով գրոհում դեպի վեր):