ՆՈՐ ԳԻՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ
Հայկական պատմամշակութային ժառանգության հետազոտող և փորձագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒ հիմնադրամ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը։ Գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով և ունի կարևոր գիտական, մշակութային, դիվանագիտական և հասարակական-քաղաքական նշանակություն: Այն կոչված է միջազգային լայն լսարանին փոխանցելու այն ճշմարտությունը, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր ապրել, արարել և մշակութային գանձեր է ստեղծել Արցախի Հանրապետության և Հյուսիսային Արցախի ողջ տարածքում։
«Ադրբեջանում գործադրվող հայկական հուշարձանների վերացմանն ուղղված պետական ծրագրի շրջանակներում թիրախավորվում են հայկական ժառանգության հատկապես քրիստոնեական շերտը, որը իր իսկ գոյությամբ մատնանշում է Արցախի իրական տերերին, - բացատրեց Րաֆֆի Քորթոշյանը: - Հայկական հուշարձանների քրիստոնեական շերտը մշտապես թիրախավորում իրենց կեղծիքներով նաև Ադրբեջանի քաղաքական գործիչները: Օրինակ, հայկական խաչքարերի համատարած ոչնչացումն արդարացնելու նպատակով Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը կեղծ պնդել է, թե հայերն ամենուր կեղծ խաչքարեր են տեղադրել՝ հուշարձանները «հայացնելու» միտումով։ Նա նույնիսկ կեղծ ապացույցներ է ներկայացրել իր պնդումը «հիմնավորելու» համար, սակայն ապացուցվեց, որ դա պարզապես պատմական փաստերի կեղծում էր»:
Րաֆֆի Քորթոշյանը նշեց, որ Անար Քերիմովը 2020 թ. նոյեմբերի 23-ին հրապարակել էր Աղդամի Շահբուլաղի ամրոցի որոշ պատկերներ՝ պնդելով, որ այն «հայերի օկուպացիայի ժամանակ ենթարկվել է ձևափոխման, մասնավորապես՝ պատի մեջ խաչ է տեղադրվել»։ Այսպես կոչված ձևափոխությունը «ապացուցելու» համար նախարարը մեկ այլ լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է աշտարակը, իբր Շահբուլաղի ամրոցից, որի պատին խաչ կա։ Սակայն լուսանկարի զննությամբ պարզվեց, որ սա պարզապես կեղծ քարոզչություն էր, քանի որ խաչով նկարում պատկերված էր ոչ թե Աղդամի Շահբուլաղ ամրոցի աշտարակը, այլ Վրաստանի Ախալցխա քաղաքի Ռաբաթ ամրոցի աշտարակը՝ մոտ 600 կմ հեռու։
«Մի այլ օրինակ, - շարունակեց Րաֆֆի Քորթոշյանը: - Հայկական արձանագրությունների համատարած ոչնչացման քաղաքականությունն արդարացնելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թ. մարտի 16-ին հայտարարեց, որ Հադրութի շրջանի Ծաղկավանքի վանական համալիրի 17-րդ դարի շինարարական արձանագրությունը կեղծ է և պետք է հեռացվի։ Նշենք, սակայն, որ այս արձանագրությունը տարբեր գրքերում ու հոդվածներում հրատարակվել է 19-րդ դարում՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնադրումից տասնամյակներ առաջ։ Հայտնի է նաև, որ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի Ադրբեջանին պարտավորեցնող որոշումից (կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները) հետո Ադրբեջանն անցել է նոր մարտավարության, այն է՝ պատմական փաստերի նենգափոխմամբ և հայերեն արձանագրությունների ոչնչացմամբ հայկական հուշարձանների աղվանական հռչակելուն»:
Գրքի նախահրատարակչական աշխատանքները իրագործվեցին մոտ 5 ամիսների ընթացքում: Սակայն գրքում տեղ գտած նյութերի հավաքագրումը ՀՃՈՒ հիմնադրամի տասնյակ տարիների աշխատանքի արդյուքն է: Գիրքը բաղկացած է երկու բաժիններից: Առաջին բաժնում ներկայացվում են 1991 թ. ցարդ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացումը փաստող, ինչպես նաև Ադրբեջանի բարձրագույն քաղաքական գործիչների Արցախի հայկական ժառանգությունը թիրախավորելու նպատակով տարածած կեղծիքները և դրանց հեռահար նպատակները մերկացնող նյութեր: Իրականություններն ավելի տեսանելի դարձնելու համար որդեգրվել է նոր մոտեցում, փաստերը ներկայացնել նաև թվային տարբերակով՝ QR կոդերի միջոցով: Երկրորդ բաժնում ներկայացվում են Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած և հետևաբար վտանգված պատմամշակութային հուշարձաններն ըստ շրջանների՝ Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի:
Գրքում տեղ է գտել մոտ 400 հուշարձան հիմնականում հոգևոր-պաշտամունքային կառույցներ` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, ինչպես նաև գերեզմանական հուշարձաններ՝ խաչքարեր, տապանաքարեր: Գիրքը հրատարակվել է Հայ մշակույթի միջազգային ճանաչելիության, հետևաբար նաև պաշտպանվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված պետական քաղաքականության շրջանակներում և դա է հիմնական պատճառը, որ այն լույս է տեսել է միայն անգլերեն լեզվով: Դրան հավելենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունների հայկական հուշարձանների վերաբերյալ իրագործած եղեռնը հանցագործություն է համաշխարհային քաղաքակրթության նկատմամբ, հետևաբար այս գրքով Արցախի վտանգված քրիստոնեական հուշարձանների մասին «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» աշխատության հեղինակները իրենց մտահոգությունն են փոխանցում աշխարհին։ Գիրքը թերթելով օտարները պետք է տեսնեն, թե ինչպիսի գանձեր են հայակական հուշարձանները, որոնք այսօր վտանգված են:
«Իր ավագ եղբոր՝ Թուրքիայի անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանի Հանրապետությունը այսօր իրականացնում է լայնածավալ մշակութային ցեղասպանության քաղաքականություն: Հայկական նյութական մշակույթի ոչնչացումը, առաջին հերթին հայկական վանքերի, եկեղեցիների, ինչպես նաև հայերեն արձանագրությունների միտումնավոր ջնջումը նպատակ ունի Ադրբեջանին անցած հայաթափված Արցախյան տարածքներից անհետացնել հայկական ամեն մի հետք: Հետևաբար մեր ծրագիրը նպատակ ունի փաստերով մերկացնել Ադրբեջանի Հանրապետության մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչպես նաև օտար հանրությանը ներկայացնել Արցախի վտանգված հայկական քրիստոնեական մշակույթը», - շեշտեց Րաֆֆի Քորթոշյանը:
Հավելենք, որ գիրքը լույս է տեսել 1000 տպաքանակով, որից 500 օրինակն ուղարկվել է աշխարհի կարևոր գրադարաններ՝ պետական, կրթական և ուսումնական կարևոր հաստատություններ, իսկ մնացած մասը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է բաժանել հայ և օտար դիվանագետներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 09:14
В Музее-Институте Геноцида армян состоялась встреча с известным американским тележурналистом Ани Ованнисян и показ ее документального фильма «Скрытая карта» (The Hidden Map), посвященного Геноциду 1915 г. В отличие от многих картин на эту тему, в ее фильме практически нет кадров, связанных с событиями 110-летней давности или этих архивных материалов. «Скрытая карта» - это путешествие автора в Западную Армению, к истокам и корням своего народа, в котором ее сопровождает такой же, как она, искатель правды из далекой Шотландии.
-
2025-04-30 09:39
Осенью 2020 г., в самый разгар 44-дневной Арцахской войны, известный швейцарский журналист и фотограф Демир Сонмез прибыл в Армению, чтобы отправиться в Арцах и снять на камеру события на фронте и в тылу. Его единственным желанием было показать миру правду о происходящем на этой древней армянской земле, которая в начале 1990-х гг. была освобождена ценой неимоверных жертв и лишений и на которую снова посягнул враг. Кому, как не Демиру Сонмезу, было суждено задокументировать события той злосчастной войны? Выходец из исторического армянского города Карина, ныне известного как турецкий Эрзрум, он относится к числу тех людей, кто однажды, в зрелом возрасте, узнал о своих истинных корнях и понял цену потери родины.
-
2025-04-28 10:36
В интернет запущен сайт, посвященный деятельности видного армянского киноведа, редактора, сценариста, академика Национальной киноакадемии Армении Роберта Матосяна. Будучи привязанной к персональному вкладу Матосяна в сферу кино, платформа в то же время содержит богатый материал по истории отечественного кинематографа.
-
2025-04-26 11:35
В бельгийском Льеже 21 апреля царил праздник, в котором приняли участие как бельгийцы, так и представители армянской общины. Событие касалось в первую очередь армян и заключалось в установлении в одном из уголков Льежа хачкара, ставшего каменным свидетельством дружбы и духовной связи между армянами и бельгийцами и объединившего два таких разных народа сквозь время и расстояние.