Последние новости

ՀՈԳ ՉԷ՞, ԹԵ ԻՆՉ ՆԱ ԿԱՆԻ, ՄԻԱՅՆ ԹԵ ԲԱՆՏ ՉՆՍՏԵՑՆԻ

Վերջերս գնում էի տաքսիով, իսկ միացրած ռադիոյից հնչում էր հերթական, հանկարծակի հայտնաբերված անօրինական սեփականաշնորհման, հերթական աղմկալի մերկացման մասին։ Եվ հանկարծ մի տեսակ վշտացած մտածեցի. Աստված իմ, որքա՜ն է ձանձրացրել։

Եվ այստեղ հարցը բնավ իմ անձնական բարոյական ձևափոխումը չէ, որը թույլ չի տալիս ուրախանալ օրինականության հաղթանակի առթիվ։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է ու ծավալուն։ Շփոթմունքը վրա հասավ անսպասելիորեն և համակեց բոլորին։ Նույնիսկ «ճնշող մեծամասնությունը» հայտնվեց սրտնեղված վիճակում։ Չէ՞ որ այն, ինչը մատուցվում էր որպես համարձակ մերկացում կամ խելացի քաղաքագիտություն, ինչպես պարզվեց, ընդամենը գրագետ պիար է։ Այն, ինչը թարմ էր և սուր, ինչպես պարզվեց, պարզամիտ է, պրիմիտիվ ու մակերեսային։ Այն, ինչը համարվում էր էություն, ինչպես պարզվեց, դեկորացիա է

Մեր իշխանությունը գնալով ավելի է նմանվում հյուրի՝ հենց այն ապագայից, որի մասին այսօր այդքան շատ են խոսում. ապագա, որտեղ իշխում է արհեստական ինտելեկտը։ Միայն թե այդ ինտելեկտի մեջ ինչ-որ կայծկլտուն-ցինիկ գիտնական մոնտաժել է մեն-միակ ծալք, մեկ կոճակ։ Կոճակը կոչվում է «Պայքար կոռուպցիայի դեմ»։ Եվ ուրիշ ոչինչ, ավա՜ղ, չկա։ Այնինչ դեռ աշնանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ, մեզ բազմիցս հավաստիացրել են, թե բոլոր խոստումներն ու պարտավորությունները կատարված են, և կոռուպցիային վերջ է տրված հիմնավորապես ու անդառնալիորեն։ Արդեն ժամանակն է սթափվել, ինքդ քո համար բացահայտել, որ «Շուրջը կյանքն է», ինչպես ժամանակին պատկերել է նկարիչ Յարոշենկոն, որ կյանքում կան բազմաթիվ խնդիրներ և դրանք պետք է լուծել, այլ ոչ թե բանավիճել նախկին իշխանության հիմա արդեն ուրվականի հետ։ Մանավանդ որ ներկայիս իշխանությունն արդեն հնարավորություն է ստացել սեփական փորձով համոզվելու, որ եթե «իշխանություն» բառը ապրիորի դրվի բացասական ենթատեքստում, ապա բանավիճելն ախր շատ հեշտ կլինի։ Եվ ահավասիկ, նրանց համար շատ հեշտ է իմ՝ սովորական քաղաքացու գլուխը մտցնել, թե ցանկացած բացասական իրավիճակ ունի մեկ բացատրություն. կոռուպցիան կա՛մ հաղթահարված է, կա՛մ չկա։

Թեև քաղաքակիրթ մարդու տեսանկյունից միանգամայն ակնհայտ է, որ կան բաներ, որոնց մասին չի կարելի խոսել, չունենալով ամենաուղղակի, ամենածանրակշիռ, ամենաանժխտելի ապացույցներ։ Ասենք, ինչպես մենք արդեն հնարավորություն ունեցանք համոզվելու, մեր իշխանության համար դա կատակ չէ։ Կբզզան մի բանի վերևում ու կթռչեն դեպի մյուսը. բոլոր հիմնավորումներում այնպիսի՜ թեթևություն կա։ Դեռևս մի քանի ամիս առաջ նման մոտեցման և մեր պատմական փորձի պարագայում, երբ օրենքն ու կարգը սերտաճել են ստալին-հիտլերական նմուշի Օրդունգի հետ, կար միայն մեկ լուրջ մտավախություն. «հոգ չէ, թե ինչ նա կանի, միայն թե բանտ չնստեցնի», ինչպես կերգեր Վինի Թուխը։ Փա՜ռք Աստծո, թեթե պրծանք։ Պիար՝ ամեն առիթով ու ամենի հաշվին։ Եվ ուրիշ ոչինչ

Իսկ ուրիշ ոչինչ կարծես թե պետք էլ չէ։ Չէ՞ որ ոչ ոք պատրաստ չգտնվեց, որ խոսի մեր բազմաթիվ խնդիրների մասին լրջորեն ու պրոֆեսիոնալ կերպով։ Կոռուպցիայի արձանագրումից հետո ախր պետք է ինչ-որ բան անել։ Վերլուծել բնավ ոչ «ինչքան էլ թալանեք, ամբողջը չեք թալանի» մակարդակով։ Ունենալ ամենևին ոչ որսորդական կեցվածք հիշեցնող դիրքորոշում, իբր՝ բռնի՛ր դրան։ Իսկ շուրջը կյանքն է, և այսօրվա իրավիճակը չի կարելի, անհնար է ընդունել ինչպես մեկ տարի առաջ, «ուռա՜» և «դուխո՛վ» գոչյուններով։ Ոստիկաններին ծափահարություններով ողջունելու ժամանակն ավարտվել է։ Եկել է ժամանակը, որ հացթուխը կարկանդակ թխի, կոշկակարը կոշիկ կարի, ոստիկանները վնասազերծեն հանցագործներին, որ իրական չարիքն իրապես պատժվիԵվ որ հանցագործների ու ազնիվ քաղաքացիների իրավունքներըայ հիմա շունչ կառնեմ ու կհամարձակվեմդե այո, հավասար չլինեն։

Միայն թե ազնիվ չափահաս քաղաքացիների առումով, չհաշված իշխանությանն ու իր նմաններին, իրավիճակը երկրում, ինչպես պարզվում է, բարդ է։ Ընդհանրապես «թավշե հեղափոխության» արդյունք դարձավ մի չափազանց պարադոքսալ մշակութաբանական ֆենոմեն։ Բարոյականության միակ կրող դարձավ ոչ եկեղեցին, ոչ արվեստը, ոչ դպրոցը։ Բարոյականության միակ կրող դարձավ իշխանությունը։ Կմերժենք «հին աշխարհը», իսկ ինքներս մեզ կանվանենք Սպիտակ Լեռան Արքաներ։ Եվ յուրաքանչյուրին, ով ոտնձգություն կկատարի մեր կոչման դեմ, կանվանենք «սև»։ Եկեք մենք լինենք «ազատությունը», իսկ բոլոր նրանք, ովքեր մենք չեն, թող լինեն «հակահեղափոխություն»։ Ու կխարանե՛նք։

Եվ ախր ինչն է հիասքանչ ազատության ջատագովների մեջ. այն, որ դրանք ահավոր անազատ մարդիկ են, որոնք չեն հանդուրժում ոչ մի ժողովրդավարություն։ Մեր բոլոր զոմբիացված ճշմարտասերները ավելի շուտ իրար փոր կթափեն (հարակիրի նրանք չեն անի երբեք), քան կճանաչեն թեկուզ մեկ առաքինության ուրիշների իրավունքը։ Իսկ առկա իրողություններում ամենից վնասաբեր առաքինությունն է դարձել պրոֆեսիոնալիզմը։ Տրամաբանությունը պարզ է. եթե մարդն ինչ-որ բանի է հասել, ապա ոչ թե հմտությունների, գիտելիքների ու եռանդի շնորհիվ, այլ որովհետև նա գո՛ղ է։ Եվ ստացվում է, որ գրեթե ամբողջ երկիրն աշխատում է ոչ թե արդյունքի ուղղությամբ, այլ կոռուպցիոն ռիսկերի բացահայտման. դարձյալ նույն, միակ ծալքը։ Եթե մարդը ճանապարհ է կառուցում, նրան ստուգում ու հետևում են այնքան ժամանակ, մինչև որ նրա մոտ սաստիկ ցանկություն է առաջանում կիսատ թողնել գործն ու ամեն ինչ ուղարկել գրողի ծոցը։ Ի դեպ, մի առիթով վիճակվել է կարդալ, թե ինչպես են կառուցում բետոնե ճանապարհներն Ամերիկայում։ Շինարարության ավարտից հետո ֆրի-ուեյ են թողնում մեքենա, որի կապոտին ջրով լի տարա է ամրացված։ Եթե մեքենան սահուն չընթանա ինչպես յուղի վրայով ու ջուրը ցայտի, ապա ճանապարհը կքանդեն, և կապալառուն ստիպված կլինի ամբողջը նորից սարքել սեփական միջոցներով։ Ահա և ողջ ստուգումը։

Վե՛րջ տվեք անցյալի կոռուպցիայի պիարին, տղերք։ Պիարը միայն ընդգծում է, որ դուք չկարողացաք առաջարկել ապագայի ոչ մի այլ նախագիծ։ Ուրիշ ոչինչ, բացի ավերումից։ Իսկ ցանկացած հասարակության մեջ, քանի դեռ նա ողջ է, քանի դեռ գործում են ինքնապահպանման նրա բնազդները, դա վաղ թե ուշ սկսում է լարվածություն առաջացնել։ Հավանաբար ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ձեր զավակները, հասակ առնելով, կարող են հարցնել. «Հայրիկ, դա ինչ է, միակ մի՞տքն էր, որին դուք հանգեցիք։ Ինչ է, Հայաստանում ապրելն այդքան վա՞տ էր»։ Բայց ձեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ ժողովուրդը, որին դուք այդքան սիրում եք վկայակոչել, դժվարըմբռնելի և ոչ հաստատուն կատեգորիա է, և նա գնալով ավելի հաճախ է սկսել կրկնել ժամանակին տարածված արտահայտությունը. «Ինչ լա՜վ էինք մենք վատ ապրում»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ЧАРЕНЦУ" АПЛОДИРОВАЛИ 15 МИНУТ!
      2022-12-02 09:48
      923

      "После показа спектакля "Неистовые толпы" - и это, конечно, очень воодушевляет - мне позвонили из ГИТИС-а и сказали: "Просто потрясающий спектакль! Языка никто не понимал, но публика стоя аплодировала целых 15 минут! " - говорит ректор ЕрГИТиК-а Лилит Арзуманян. Сотрудничество нашей театральной alma mater с Московским ГИТИС-ом продолжается уже не один год. Не первый раз армянские студенческие спектакли заявляют о себе со сцены главной российской кузницы театральных кадров громко и ярко. Но спектакль "Неистовые толпы" студентов второго курса мастерской Гора Маркаряна в его же постановке, кажется, произвел настоящий фурор.

    • "ВЕКТОР - КУЛЬТУРА, МИЛОСЕРДИЕ, ВЗАИМОПОНИМАНИЕ"
      2022-11-29 12:35
      4067

      Свою музыкальную карьеру великий Владимир Спиваков сделал, играя на скрипке знаменитого венецианского мастера Гобетти. Отныне у маэстро есть еще одна скрипка. Скрипка, на которой не сделаешь музыкальной карьеры. Но в ее деке, грифе, струнах - во всем ее металлическом теле - звенит бесконечная благодарность всего армянского народа.

    • ПУСКАЙ РЕМОНТИРУЮТ, ТОЛЬКО БЫ НЕ РЕФОРМИРОВАЛИ!
      2022-11-24 10:27
      3291

      "В 2023 году будет отремонтировано более 70 школ и 19 дошкольных учреждений", – так говорил Заратустра. В смысле, министр НОКС Ваграм Думанян на заседании НС, представляя отраслевые ассигнования в рамках обсуждения законопроекта «О государственном бюджете Республики Армения на 2023 год»... Из моего окна видно здание детского сада, ремонт которого начался весной 2021 года. На исходе 22-й. Процесс идет - "лэтом, лэтом, генацвале"...

    • КУЛЬТУРЕ НЕ ПЛАТИТЬ – АТТЕСТОВАТЬ И РАСПУСТИТЬ!
      2022-11-18 10:28
      1360

      Не только мореплаватели знают легенду о «Летучем голландце» – корабле-призраке, встреча с которым предвещает скорые бедствия. Однако ученые опровергают версию о существовании подобного корабля, считают его обыкновенным миражом...






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27
      395

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36
      694

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14
      595

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00
      853

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։