ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է երկրի տնտեսության հաջողությունների մասին՝ հեղափոխությունից հետո անցած 10 ամիսների արդյունքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Աշխարհի պատմության մեջ չեք տեսնի երկրորդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրան չի հաջորդել տնտեսական փլուզում։ Մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք, Հայաստանում 10 ամսում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով։ Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է»,-ասել է նա։ Ընդ որում վարչապետն ընդգծել է, որ դժվար է ասել, թե նոր աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, իսկ որը՝ առաջացել ստվերային տնտեսությունից դուրս գալու արդյունքում։
«Բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 20, 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ: Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է»,-ասել է նա։
Կառավարության ղեկավարի խոսքերով, բյուջեի մուտքերի աճը թույլ կտա հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել զինվորականների աշխահավարձը, և սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչներինը։ «Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին: Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել»,-հայտարարել է նա, նշելով, որ տնտեսեկան ակտիվության ցուցանիշը 2019 թվականի հունվարին կազմել է 5,6%, իսկ փետրվարին՝ արդեն 7%։
Բայց անհնար է լռել. ո՞ր երկրի վիճակագրական կոմիտեն է Հայաստանի վարչապետին ապահովում Հայաստանի մասին տվյալներով։ Դե, և ընդհանրապես, ո՞վ է նրան թվեր տրամադրում։ Ակնհայտ է, որ Ստրասբուրգում վարչապետի թվարկած ցուցանիշներից առնվազն մեկը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, ոչ միայն ֆանտաստիկ է։ Դա (ցուցանիշը) նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, նույնիսկ եթե դա անչափ ուզենա կառավարության ղեկավարը (իսկ նրա ցանկությունները կատարվում են վայրկենապես), չի կարող վերաբերվել Հայաստանին։
Ոչ, խոսքն առայժմ 10 ամիսների ընթացքում աշխատատեղերի աճի մեր երկրի համար աստղաբաշխական ցուցանիշի մասին չէ։ Դրան դեռ կանդրադառնանք։ Իսկ մինչ այդ ուշադրություն դարձնենք այն բանին, որ, դատելով Փաշինյանի հայտարարությունից, 51 հազար աշխատատեղը աշխատաշուկայի 10%-ն է։ Եվ ահա հենց այստեղ էլ հարց է ծագում. ո՞ր երկրի աշխատաշուկայի։ Պատասխան. որինն ասես, բայց ոչ Հայաստանի, եթե իհարկե «նոր Հայաստանում» չեն հայտնագործել նոր մաթեմատիկա։
Ահա ուրեմն, Հայաստանի վարչապետի վարկածով, աշխատանքի շուկան մեզանում կազմում է մոտավորապես 500 հազար, քանզի 50-51 հազարը հենց 500 հազարի 10 տոկոսն է։ Համաձայնեք, դա այդպես է, նույնիսկ եթե Փաշինյանն ուզում է, որ այլ կերպ լինի։ Հիմա նայենք աշխատաշուկային առնչվող մյուս ցուցանիշներին։ 2017 թվականի տվյալներով (ըստ էության՝ նախահեղափոխական) Հայաստանում աշխատանքային ռեսուրսը (15-ից մինչև 75 տարեկան անձինք) կազմել է 2 մլն 21 հազար։ Այսինքն եթե նույնիսկ հաշվարկեին այդ թվի 10%-ը, ապա դա 200 հազար է, այլ ոչ թե 51։ Անցնենք առաջ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը 1 մլն 230 հազար է։ Այսինքն այդ թվի 10%-ը կազմում է 123 հազար, այլ ոչ թե 51։ Գուցե «աշխատաշուկա» ձևակերպման տակ կառավարութան ղեկավարը նկատի ուներ զբաղված բնակչության քանա՞կը։ Ամենևին։ Զբաղված բնակչության ցուցանիշը կազմել է 1 մլն 11 հազար, որի 10%-ը ոչ թե 51 հազար է, այլ 111 հազար։ Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը աշխատաշուկա ասելով նկատի ունի գործազուրկների՞ թվաքանակը։ Բայց այստեղ էլ չի համապատասխանում. 218 հազար, որի 10%-ը կազմում է 21, այլ ոչ թե 51 հազար։
Ուրեմն որտեղի՞ց է վերցրել Փաշինյանն իր թվերը։ Այստեղ կարող է լինել երկու տարբերակ. կա՛մ նա պատմում էր միանգամայն այլ երկրի մասին, կա՛մ թվերը վերցված են բառացիորեն առաստաղից։ Եթե, իհարկե, մաթեմատիկայի կանոնները մեզանում չեն ենթարկվել «թավշե» բարեփոխումների։ Ցավալի է, բայց ապրում ենք մենք, ըստ էության, մի երկրում, որտեղ արդեն մաթեմատիկան էլ է դադարել ճշգրիտ գիտություն լինելուց։
Այս խորապատկերին մի տեսակ խամրում է այն հայտարարության անհեթեթությունը, թե 10 ամսվա ընթացքում «նոր Հայաստանում» ստեղծվել կամ նույնիսկ ստվերից դուրս է եկել 50-51 հազար աշխատատեղ։ Այստեղ պարզապես պատկերի ամբողջականության համար հարկ է նշել այն փաստը, որ նման աճը չէր կարող չարձանագրվել, չգտնել իր լուրջ ֆինանսական արտացոլումը, ասենք, եկամտահարկի համապատասխան աճի մասով (տվյալ դեպքում համարժեք կլիներ խոսել այն մասին, որ միայն եկամտահարկի ամենամսյա մուտքն աճել է մոտավորապես 2 միլիարդով)։ Չէր կարող չարձանագրվել աճը նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, որի հաշվին ամեն ամիս պետք է 50 մլն դրամով ավելի մուտք գրանցվեր, քան 10 ամիս առաջ։ Բայց…
Աշխատանքի շուկայի 10%-ին 50-51 հազար աշխատատեղի համապատասխանելու մասին վարչապետի հայտարարության խորապատկերին նույնիսկ իր թիմի ներկայացուցչի «մարգարիտը» արդեն այնքան էլ տպավորիչ չէ իր անհեթեթությամբ։ Պատասխանելով «168 ժամի» թղթակցի հարցին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը, բացատրելով, թե ինչպես վարչապետի կողմից սկզբում հնչեցված 50 հազար թիվը մի քանի ժամվա ընթացքում դարձավ 51 հազար, հայտարարեց. «Կարող է՝ զանգ է ստացել ներդրումների նախարարից, ու նա ասել է՝ պարո՛ն վարչապետ, այս ընթացքում ևս հազարն ավելացել են, և արդեն ճշտված՝ վարչապետը 51 հազար է ասել»։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են…
Իսկ ընդհանրապես այս ամենի մեջ ինչ-որ նոր բան կա։ Եթե առ այսօր հայկական կառավարության ղեկավարի խոսքերը տարբերվում էին իրականությունից, ապա այժմ մենք գործ ունենք բացահայտ աբսուրդի հետ։ Եթե ոմանք կասկածում են, ապա թող իրենք փորձեն ստանալ տարրական հարցի պատասխանը. ո՞ր թվի 10 տոկոսն է կազմում 50 հազար։ Եվ աշխատանքի շուկայի ո՞ր բնութագրիչն է համապատասխանում ստացված արդյունքին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 18:22
Депутат от фракции "Гражданский договор", зампред комиссии по экономическим вопросам НС Бабкен Тунян призвал не верить показателям Национального статистического комитета Армении по сельскому хозяйству, передает АРКА. "Я не считаю себя экспертом в сфере сельского хозяйства, но насколько смог ознакомиться с темой, мы должны очень осторожно говорить о сельскохозяйственных показателях. Те показатели, которые сейчас публикует Статистический комитет, принимать за "чистую монету" не стоит. Мы не знаем в действительности, что является нашим сельским хозяйством. У человека во дворе могут быть несколько деревьев и пара коров, и мы это включим в сельское хозяйство", - сказал депутат, комментируя в интервью ОТА вопрос о том, что в последние годы сфера сельского хозяйства в Армении не росла.
-
2024-11-22 09:35
Согласно данным статистического комитета РА, в третьем квартале текущего года ВВП Армении вырос на 17% по сравнению с тем же периодом прошлого года. Цифра, в принципе, выглядит вполне себе приличной. Но здесь есть небольшой нюанс.
-
2024-11-21 09:47
18 ноября с.г. в ходе 79-й сессии Генеральная Ассамблея ООН приняла резолюцию о сотрудничестве между Организацией Объединенных Наций и Организацией Договора о коллективной безопасности. В документе подчеркивается, что ОДКБ вносит значительный практический вклад в укрепление своего миротворческого потенциала и системы региональной безопасности и стабильности, противодействия терроризму и организованной транснациональной преступности, борьбе с незаконным оборотом наркотиков и оружия, неупорядоченной миграцией и торговлей людьми и ликвидации последствий природных и техногенных катастроф, что содействует реализации целей и принципов Организации Объединенных Наций. Генеральная Ассамблея предложила Генеральному секретарю ООН и впредь проводить регулярные консультации с Генеральным секретарем ОДКБ в рамках двусторонних контактов и форумов различных форматов. ООН и ОДКБ продолжат взаимодействие в интересах последовательной и всеобъемлющей реализации Глобальной контртеррористической стратегии ООН.
-
2024-11-20 10:01
Правительство Армении разрабатывает новое налоговое законодательство. Об этом на заседании Национального Собрания Армении во время обсуждения проекта госбюджета на 2025 год заявил 14 ноября премьер-министр республики Никол Пашинян, передает News.am. По мнению премьера, нынешнее законодательство не учитывает интересы страны и даже имеет антигосударственную направленность. Оно, как считает Пашинян, не позволяет собрать необходимый объем налогов. «В действующем Налоговом кодексе Армении действуют льготные налоговые режимы, которые никак не стимулируют у бизнеса желание зарабатывать больше. И как бы неприятно это ни звучало, но только таким словом можно назвать льготный налог с оборота», – сказал глава правительства. Льготы, по его мнению, носят массовый и нецелевой характер.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-31 18:44
Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
-
2021-02-19 18:14
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
-
2021-02-09 21:14
Այն, ինչի մասին հայ սպառողը խոսում է ամեն օր, առավոտից երեկո, օրերս պաշտոնապես հաստատեց նաև Վիճակագրական ծառայությունը. գների աստղաբաշխական աճ է արձանագրվել։ Իհարկե, վիճակագրական ցուցանիշները շատ ավելի համեստ են, քան գնապիտակները խանութներում։ Բայց նույնիսկ դրանք (վիճակագրական տվյալները) վկայում են համատարած և արտառոց թանկացման մասին։
-
2021-01-21 19:37
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։