Последние новости

ՈՐՔԱ՞Ն ԵՐԿԱՐ ԿԼԻՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐԸ

Չէ՞ որ «վայրի կապիտալիզմը» մեզանում հաղթել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք

Մայիսի 2-ին կառավարության նիստում Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կտրականապես դեմ արտահայտվեց երկրից սև մետաղի արտահանմանը, հիշեցնելով աշխատակազմի անդամներին անկախության առաջին «սև» տարիների մասին, երբ Հայաստանից ՀՀՇ-ական նորահարուստների օժանդակությամբ մետաղի ջարդոնի անվան տակ արտահանվում էին հազարավոր տոննաներով հաստոցներ, քանդած փայտակոճեր, խողովակներ, որոնք վաճառվում էին հենց մետաղի ջարդոնի գնով, գրոշներով։ Վ. Վերմիշյանն արձանագրեց, որ այդպիսով հանրապետությանն անդառնալի վնաս հասցվեց, որի հետևանքները զգացվում են մինչ օրս

Այսօր բոլորին հայտնի է, որ անկախության հենց արշալույսին մետաղի ջարդոնի (որն իրականում ամենևին էլ ջարդոն չէր) զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողնաշարը։ Եվ այդ գործընթացը շարունակվում է նաև ներկայումս. այլապես տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր չէր ներկայացնի սև մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման համար «արգելափակիչ» պետական մաքսատուրք սահմանելու նախագիծ։ Նորարարությունը ուշացել է մոտ 27 տարով։

Из Армении в 90-х тысячами тонн под видом металлолома вывозились станки

Մինչդեռ, ինչպես հաղորդեց Վահագն Վերմիշյանը, հենց նույն Չինաստանն ու այլ երկրներ 1990-ականների սկզբին էժան գնում էին այդ հաստոցները, արդիականացնում, տեղադրում էլեկտրոնիկա, ԹԾԿ (թվային ծրագրային կառավարում), իսկ այսօր դրանցով թողարկում են բարձր տեխնոլոգիական արտադրանք։

Իսկ Հայաստանում ներկայիս օլիգարխների առաջին միլիոնները սարքվում էին ժողովրդական հարստության հենց այդ թալանի հաշվին։ Ձեռնարկություններն ու ամբողջ բնագավառներ գնահատվում էին բացառապես ըստ մետաղատարության։ Այդ ավերված արտադրություններն առ այսօր չեն գործում, կանգնած են որպես լուռ հիշեցում խառնակ ժամանակների մասին։ Պատասխան կտա արդյոք որևէ մեկը դրա համար, թե՞ արդարադատության պատժիչ թուրն ընտրողաբար կհնձի աջ ու ձախ՝ վերջին 20 տարիների խստիվ նախորոշված ժամանակահատվածի հաշվարկով, չհասնելով ավելի հեռուն, խորքը, հենց այն 1990-ականները, երբ երկրում ծնունդ էին առնում կոռուպցիայի և այլ չարաշահումների ակունքները, սարքվում էին (այլ ոչ թե վաստակվում) այսօրվա օլիգարխների և պարզապես հարուստների առաջին միլիոնները։

Կամ մեկ այլ դժվարին հարց։ Արարատում վերջերս տեղի ունեցած ներդրումային համաժողովում ելույթ ունեցողները դժգոհում էին այն առիթով, որ նույնիսկ բարեբեր հողեր ունեցող մարզում չի մշակվում հողերի կեսը։ Եվ ո՞ւմ օրոք է անցկացվել հողի այդչափ անշնորհք սեփականաշնորհումը, երբ այն մասնատվել է հարյուր հազարավոր պստլիկ պատառների, որոնց վրա ի սկզբանե անհնար է կազմակերպել արդյունավետ հողագործություն։ Պատասխանն ակնհայտ է. դա տեղի է ունեցել բնավ ոչ Ռոբերտ Քոչարյանի գործունեության շրջանում, ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, այլ շատ ավելի շուտ։

Զբաղվածության ճգնաժամը Հայաստանում, որ շարունակվում է նաև այսօր, առաջացավ հենց 1990-ական թվականների առաջին կեսին, երբ արդյունաբերության փլուզման հետևանքով մոտ կես միլիոն մարդ կորցրեց աշխատանքն ու մնաց անգործ։ Տնտեսական քաղաքականության շեղվածքները հանգեցրին մասնավորապես նրան, որ այսօրվա դրությամբ բնակչության առավել ապահովված մասի եկամուտների չափը …17 անգամ գերազանցում է առավել աղքատ կատեգորիայի եկամուտները, որը, համաձայն վիճակագրության, առաջին խմբից շատ ավելի մեծաթիվ է։ Եվ որտե՞ղ, հուշեք, փնտրենք մեր այսօրվա երկու գլխավոր դժբախտությունների՝ գործազրկության ու աղքատության արմատներն ու ակունքները։ Գուցե ԱԱԾ-ն հուշի՞։

Разрушенные производства до сих пор бездействуют

Վերջերս նույնիսկ Հայաստանի առաջին նախագահի նկատմամբ բավական լոյալ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խոստովանեց, ընդ որում՝ կրկնելով դա երկու անգամ, որ «սկսած 1995 թվականից», այսինքն հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, սկսվեց քաղաքականության և բիզնեսի սերտաճումը։ «Այն պահից, երբ Հայաստանի առաջին գումարման ԱԺ-ում հայտնվեցին Կոմբիկերի Վլադի կամ Կարամելի Հարութի նման կերպարներ, պարզ դարձավ, որ մեր երկրում «վայրի կապիտալիզմը» վերջնականապես հաղթել է, և պատգամավորները, «փող թափելով», գալիս են խորհրդարան ոչ թե ընտրողների, քաղաքացիների, այլ իրենց սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու»,-գրեց նա իր խմբագրականում։

Այսօր երկրում անցումային արդարադատության ինստիտուտ ներդնելու կառավարության նախաձեռնությունը մտնում է հասարակական ակտիվ քննարկումների փուլ։ Ինչպես հայտարարեց վարչապետի պաշտոնում իր մեկամյա գործունեության առիթով մայիսի 8-ին տեղի ունեցած մեծ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, արդեն ընթացիկ տարվա մայիսին այդ հարցի շուրջ լսումներ կծավալվեն խորհրդարանում, իսկ մինչև տարեվերջ պետք է պատրաստ լինի անցումային արդարադատության ինստիտուտի նախագիծը։

Այդ կապակցությամբ սկզբունքային հարց է ծագում. կտարածվի՞ արդյոք նոր ինստիտուտի գործունեությունը անկախության ողջ ժամանակաշրջանի վրա, ինչի արդյունքում գոնե հույս կառկայծի, որ կբացահայտվեն ու կպատժվեն բազմաթիվ չարաշահումների և Հայաստանի զարգացման շեղումների ակունքներում կանգնած մեղավորները, թե՞ հետաքննությունները կլինեն ընտրողական և կսահմանափակվեն սովորական «վերջին 20 տարիներով»։ Չէ՞ որ հասկանալի է, որ եթե չոչնչացվեն արատավոր երևույթների արմատներն ու կոշտ գնահատական չտրվի դրանց, ապա երկիրն այսուհետ էլ կշարունակի բախվել դրանց «ծիլերին»…

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПЯТНИЦА, 18 ИЮЛЯ, А ВОДЫ ВСЕ НЕТ
    2025-07-19 11:17

    «Веолиа Джур» ежедневно объявляет о 16-18-ти отключениях водоснабжения Комиссия по регулированию общественных услуг (КРОУ) получила жалобу правительства в отношении ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) и уже оперативно рассматривает ее. «Комиссия получила заявление от Министерства территориального управления и инфраструктур по нарушениям и общественному недовольству работой «Электрических сетей Армении». Если в КРОУ посчитают, что есть основания для начала производства, то оно будет инициировано», - отметили в ведомстве. Напрасно утруждают себя: о результатах так называемого рассмотрения в нашей стране давно известно всем и каждому. По воле одного «незлобивого» парнишки в летах, «Карфаген должен быть разрушен». И точка!

  • КОНЬЯК С ПРИВКУСОМ… НЕКОМПЕТЕНТНОСТИ ВЛАСТЕЙ
    2025-07-18 09:17

    «Нежеланное» правительство Пашиняна обвиняет Грузию в кознях 16-го июля на своей пресс-конференции Пашинян заявил, что международный авторитет Армении неуклонно растет благодаря сбалансированной внешней политике правительства. «Армения является желанным партнером как на севере, так и на юге, как на востоке, так и на западе», - сказал он. Как говорится, его бы устами мед пить…

  • БУДУЩЕЕ… НА ЗАДВОРКАХ?
    2025-07-17 10:40

    По поводу пресс-конференции Пашиняна Никол безнадежен. Его 4,5-часовая пресс-конференция 16 июля в присутствии 30-ти СМИ была предусмотрительно организована в весьма удобном для бенефициара формате – в частности, без возможности для журналистов комментировать и вообще как-то реагировать на ответы Пашиняна. Все попытки вернуть его непосредственно к теме, что-то уточнить сразу же пресекались пресс-секретарем Назели Багдасарян, в остальное время внимательно разглядывающей потолок. Настоящее раздолье для известного манипулятора и неисправимого пустобреха. Подобный формат позволял ему далеко уходить от сути заданного вопроса, останавливаясь на том, на чем хотел сам, прикидываться дурачком, в многословной и утомительной манере нести полную чушь и банальщину, да еще и поучать журналистов, как детей …

  • РАЗМЫТЫЕ ПРИОРИТЕТЫ: ЦВЕТЫ И КОРОБКИ = ФЛОТСКИМ ФИЛЬТРАМ
    2025-07-17 10:06

    Правительство без разбору разбрасывается налоговыми льготами Из опубликованных за день до заседания правительства 17 июля 30-ти вопросов повестки целая «чертова дюжина» (13) предложена Министерством экономики, причем практически все пункты (за исключением одного) относятся к предоставлению таможенной льготы, которая была выработана и внедрена еще предыдущим правительством. При этом лишь три компании новые, остальным по разным причинам понадобилось увеличить номенклатуру и объемы ввозимых товаров, исправить ошибки в рамках уже предоставленных ранее льгот…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ… ԻՄՊՈՏԵՆՑԻԱ
    2020-12-21 21:34

    Ինչո՞վ են կառավարությունում, մի հարցնող լինի, պատրաստվում «կայտառացնել» բիզնեսը Հայրենի տնտեսության փրկությանն ուղղված անհետաձգելի գործողությունները, իշխանությունների պատկերացմամբ, սահմանափակվում է Հայաստանում տնտեսական զարգացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հերթական բարի ցանկությամբ, ինչն արտացոլված է Նիկոլ Փաշինյանի փառահեղ «ճանապարհային քարտեզում»՝ բաղկացած ամբողջ 15 կետերից։ Ի՞նչ է սա. անզորություն, բացարձակ անտեղյակություն տնտեսության ծանր վիճակի և է՛լ ավելի ծանր հետևանքների մասին, թե՞ ներկայիս իշխանությունների համար սովորական դատարկախոսություն ու մանիպուլյացիա...

  • Աննա Վարդապետյան․ Լյուստրացիան, ՄԻԵԴ-ի գնահատմամբ, հաջողված գործընթաց չէ
    2019-05-25 09:51

    Խորհրդարանում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռնկարները ՀՀ-ում» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը անդրադարձավ հարցին՝ կարո՞ղ է լյուստրացիան (օրենսդրական սահմանափակում, որը կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար, Aysor.am) լինել արդյունավետ գործիք անցումային արդարադատության համար, թե՞ ոչ:

  • Նաիրա Զոհրաբյան. Բարեփոխումները պետք է իրականացվեն հանդուրժողականության մթնոլորտում
    2019-05-25 09:38

    Հայաստանի դատական համակարգն ունի հեղափոխական բարեփոխումների կարիք, այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

  • Օմբուդսմեն․ Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ
    2019-05-24 19:54

    Անհրաժեշտ են լայն հանրային լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։ Այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ ընթացող լսումներում։