Последние новости

ՀԻՄԱ ԷԼ ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ՞ ԱՌՋԵՎ Է

Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունից հետո «նոր Հայաստանում», ըստ երևույթին, հասունանում է «բարեփոխումների վիրադանակի» օգտագործում ֆինանսական ոլորտում։ Ավելի ճիշտ՝ բանկային։ Համենայն դեպս նման եզրակացության ես հանգում ԱԺ-ում ԿԲ-ի նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվության քննարկումների շրջանակներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո։

Ասենք, եթե տվյալ պատգամավորը լիներ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ապա կարելի կլիներ ենթադրել, որ հարցն արդեն վճռված է, իշխանությունը հաստատ մտադիր է «վիրահատել» բանկային ոլորտը։ Բայց Բագրատյանը ԲՀԿ-ից է, հետևաբար՝ արտահայտում է բնավ ոչ իշխանության թիմի կարծիքը։ Նա պարզապես գաղափար է մատուցում, որը, եթե դուր գա, «իմքայլականները» միանգամայն կարող են իրականացնել սեփական նախաձեռնության տեսքով։

Ահա ուրեմն, պատգամավորը համարում է, թե հայրենի բանկային համակարգը պասիվ է ներքին ներդրողական միջավայրի սպասարկման գործում։ Իսկ դրա պատճառը, նրա կարծիքով, այն է, որ բանկային կապիտալը կազմավորվել է ժողովրդին թալանած նախկին պաշտոնյաների փողերի հաշվին։ Հետևաբար, շարժառիթ չկա ներդնել այդպիսի կապիտալը երկրի տնտեսության մեջ։ Իբր՝ «լինելով այն ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն արագացնել ներդրումները»։ Նրա վարկածով, այդ քրեական կապիտալը երկրից դուրս բերելն էլ անհնար է, քանի որ օտարերկրյա բանկերը չափազանց բծախնդիր են միջոցների ծագման օրինականության հարցում։ Համապատասխանաբար, «կեղտոտ փողերը» սառեցված են բանկային համակարգում և չեն աշխատում։ Հաշվի առնելով դա, պետք էբարեփոխում անցկացնել այդ ոլորտում։

Այն մասին, թե ինչպես են «նոր Հայաստանում» անցկացվում բարեփոխումները, որոնց համար հիմնավորում են ծառայում այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են «նախկին ռեժիմը», «ժողովրդից թալանած փողեր» և այլն, հիշեցնելը թերևս անիմաստ է։ Բառացիորեն երկու շաբաթ առաջ մենք բոլորս, Բագրատյանն էլ այդ թվում, ականատես դարձանք դատաիրավական համակարգում «բարեփոխումների» մեկնարկին։ Մեկնարկը, ուղիղն ասենք, հակաօրինական էր, հակասահմանադրական, օտարերկրյա գործընկերների կողմից դատապարտված։ Իսկ հետմեկնարկային ժամանակահատվածը պարզապես խոր ճգնաժամի վիճակի բերեց համակարգը։ Թե ինչ կստանանք վերջնագծում՝ վեթինգի, անցումային արդարադատության, մեղավորության կանխավարկածի գաղափարի իրականացումից և իշխանության կողմից դատավորական կորպուսի ընտելացումից հետո, պատկերացնելը դժվար չէ։

Դժվար չէ պատկերացնել և այն, թե ինչ կստացվի «նախկինների դավեր», «ժողովրդի կամք» կարգախոսների ներքո ցանկացած այլ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ գործող իշխանությունը ցանկացած վերափոխումներ անցկացնում է «ժողովրդի դժգոհության» բուլդոզերով, արդյունքում ստանալով ավերակներ։ Այլ մեթոդներ անցած տարվա ընթացքում ոչ ոք չի տեսել։ Եվ ահավասիկ այդ բուլդոզերը Բագրատյանն առաջարկում է քշել դեպի բանկային ոլորտ։ Ոլորտ, որը չափազանց զգայունորեն է արձագանքում բառացիորեն ամեն ինչին։ Ոլորտ, որը, ի տարբերություն գործնականում մնացած բոլորի, առայժմ հաջողացնում է ցուցաբերել հարաբերական կայունություն։ Նույնիսկ սարսափելի է ենթադրել, թե սոցիալ-տնտեսական ինչ աղետալի վիճակում կհայտնվի երկիրը, եթե բանկային համակարգն էլ ենթարկվի «մարմնական պատժի»։

Ինչ վերաբերում է ներդրողական միջավայրին։ Գուցե Բագրատյանը չի կռահում, սակայն բացահայտ անբարենպաստ ներդրողական միջավայրը կառավարության տնտեսական քաղաքականության, բիզնեսի վրա գործադրվող ակնհայտ ճնշման, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու արդյունքն է։ Ում՝ ում, բայց ԲՀԿ ներկայացուցչին այդ մասին պետք է հայտնի լիներ։ Եվ Բագրատյանի կողմից էլ ավելի ազնիվ կլիներ, որ նախքան երկրում ներդրումային կլիման խթանելու կոչված բանկային ոլորտի բարեփոխումներ առաջարկելը, հարցներ իր կուսակցապետին, թե կներդնե՞ր արդյոք Գագիկ Ծառուկյանը «նոր Հայաստանի» տնտեսության մեջ իր կամ բանկային փողերը։ Ընդգծում եմ, «նոր Հայաստանի» տնտեսության։ Այն տնտեսության, որը ստիպեց հենց նույն Ծառուկյանին իրենց տներն ուղարկել Հրազդանի ցեմենտի գործարանի կոլեկտիվի մի մասին։ Համաձայնեք, դժվար թե այստեղ կարող են դժգոհություններ լինել բանկային ոլորտի նկատմամբ

Այժմ՝ ինչ վերաբերում է «կեղտոտ փողերին» և նախկին պաշտոնյաների իրականացրած թալանին։ Ահա ուրեմն, Բագրատյանի հիշողության հետ, դատելով ամենից, ինչ-որ բան կարգին չէ։ Այլապես նա կմտաբերեր, որ դեռ մի քանի տարի առաջ ԲՀԿ-ն կոալիցիայում էր, որ այդ կուսակցությունը բարձր պաշտոնների էր ուղարկում իր ներկայացուցիչներին։ Ինքը՝ Բագրատյանն էլ պատասխանատու պաշտոն է զբաղեցրել։ Ինչևէ, բայց բարգավաճները «նախկին ռեժիմի» լիարժեք մասնակիցներն էին։ Նաև՝ նախկին իշխանության մասը։ Եվ եթե խոսենք թալանված ժողովրդական փողերի ներհոսքի մասին բանկային ոլորտ, ապա ո՞վ ասաց, թե ԲՀԿ ներկայացուցիչներին դա չի վերաբերելու։ Եթե կասկածներ կան, ապա դրանք տարածվում են բոլոր նախկինների վրա։ Եթե բանկային համակարգը ներծծված է նախկինների «կեղտոտ փողերով», ապա բարգավաճների փողերով՝ նույնպես։

Թե հատկապես ինչը ստիպեց Բագրատյանին այդչափ, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններ անել, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությանը նա հրամցրեց գաղափար, որի իրականացումը կարող է չափազանց թանկ նստել ոչ միայն իր կուսակիցների, այլև ընդհանրապես երկրի վրա։ Մնում է հուսալ, որ գոնե հակադրվելու ոգով բռնված նրա ընդդիմախոսները՝ ի դեմս «իմքայլականների», ականջ չեն դնի առաջարկին, որը սպառնում է հողին հավասարեցնել պետության կյանքի հերթական ոլորտը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЫВШИЕ ОСТАЮТСЯ
      2021-08-03 15:39
      1213

      Новое правительство со старым лицом и взглядом Президент Армении Армен САРКИСЯН подписал во вторник указы о назначении шестерых министров в правительстве страны, передает АРКА. Так, министром юстиции назначен Карен Андреасян, министром экономики - Ваан Керобян, министром образования, науки, культуры и спорта - Ваграм Думанян, главой Министерства финансов - Тигран Хачатрян, главой МЧС - Андраник Пилоян, главой Министерства здравоохранения - Анаит Аванесян. Накануне президент Саркисян подписал указ о назначении Никола Пашиняна премьер-министром Армении, а также ряд указов о назначениях в правительстве. Так, вице-премьером Армении назначен Сурен Папикян, министром обороны Армении - Аршак Карапетян, министром окружающей среды - Романос Петросян, министром труда и социальных вопросов - Нарек Мкртчян.

    • СКАЗКИ. НОВОЕ ИЗДАНИЕ
      2021-08-03 11:21
      1198

      И.о. министра экономики Армении Ваан Керобян в ходе состоявшейся накануне встречи с членами Союза предпринимателей Манташева представил бизнесменам экономическую часть новой программы правительства, рассказал об основных векторах и приоритетах экономической деятельности на ближайшие 5 лет, сообщает пресс-служба Минэкономики, передает АРКА.

    • ДЕБЮТ И ИДЕЯ
      2021-08-03 10:40
      1043

      Дебют армянского парламента 8-го созыва напомнил тезисы лекции великого комбинатора о "плодотворной дебютной идее". По версии Бендера, напомню, "дебют, товарищи, - это "квази уна фантазия", а идея, товарищи, - это человеческая мысль, облеченная в логическую шахматную форму".

    • ХАОС ИЛИ УМЫСЕЛ?
      2021-08-02 12:04
      1458

      Армения к концу года ждет резкого увеличения потока путешественников из России, сообщил РИА Новости исполняющий обязанности главы Комитета по туризму Министерства экономики республики Альфред КОЧАРЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԿԱԶՄ ԿՄՏՑՆԵ՞ՆԱՐԴՅՈՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
      2021-08-04 19:06
      63

      Ի՞նչ ցույց տվեցին նոր խորհրդարանի աշխատանքի առաջին երկու օրերը: Իշխող կուսակցությունը թեկուզ ոչ արագ, թեկուզ դժվարությամբ, բայց կարծես թե սկսում է ավելի սթափ մոտենալ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներին։ Եվ այն մտքի առաջացրած էյֆորիան, որ ընտրություններում հավաքել են ձայների մեծամասնություն, աստիճանաբար փոխարկվում է գիտակցման, որ ամեն ինչ բնավ միանշանակ չէ։ Ընդդիմության պատգամավորները համառորեն ու համոզիչ կերպով ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին իշխող թիմը երազել անգամ չի կարող. քաղաքական ճգնաժամը ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում է:

    • ՕՄԵԳԱՆ Է, ԹԵ ՕՄԵԳԱՆ ՉԷ... ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՑԱՎՈՒՄ
      2021-08-03 20:59
      108

      Նույնիսկ կասկածի առկայությունը, որ այս կամ այն պաշտոնյան հավաքագրված է Թուրքիայի կողմից, ուղղակի խայտառակություն է, արձանագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները՝ խոսելով ինչ-որ տեղ կորած ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակի պաշտոնին հավակնող Ռուբեն Ռուբինյանի մասին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատասխանել է, թե նման անհիմն մեղադրանքները վիրավորական են ոչ միայն կոնկրետ Միրզոյանի կամ Ռուբինյանի, այլև հայոց պետականության համար: Այսպիսի իշխող ուժ ունենալու պարագայում ցավում ես նախևառաջ հենց հայոց պետականության համար, հակադարձել է ընդդիմությունը։

    • ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԸ ՊԱՐՈՒՐՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՄԱՐԶԵՐԸ՝ ԳՐԱՎԵԼՈՎ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ
      2021-08-02 20:35
      74

      Նախագահը պարտավոր է փոխհատուցել 16,9 միլիոնը Գիտե՞ք, թե ինչով էին զբաղված նոր խորհրդարանական մեծամասնության նորաթուխ պատգամավորները հենց այն օրերին, երբ հայտնի դարձավ ադրբեջանական բռնազավթիչների ագրեսիայի հետևանքով երեք զոհերի և հինգ վիրավորների մասին:

    • ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԹՌԻՉՔ
      2021-07-22 21:33
      353

      Նիկոլ-չագուճիկը, նույն ինքը՝ երկրի նախկին գլխավոր ուսապարկը, նոր նշանակումների է պատրաստվում կառավարությունում։ Բոլոր ԶԼՄ-ները իրար հերթ չտալով գրում են Փաշինյանի պրոֆեսիոնալներով ոչ հարուստ կադրային պաշարում սպասվող վերադասավորումների մասին։ Առայժմ անհասկանալի է, թե ինչ պաշտոն են վստահելու Արարատ Միրզոյանին, ինչ աթոռ կզբաղեցնի Ռուստամ Բադասյանը, կմնա արդյոք ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Արմեն Գրիգորյանը, հերթական նշանակումը կստանա արդյոք Արգիշտի Քյարամյանը՝ Նիկոլի անկրկնելի կադրային ջոքերը: