Последние новости

ԻԲՐ ԹԵ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

Ինչպես նշել է Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում, վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպություններ և անհատներ հայտարարում են նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»,- նշել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. պատերազմը, ինչպեսեվ ցանկացած ֆորս-մաժոր, ուղեկցվում է հանցավորության աճով, խարդախների ու արկածախնդիրների ակտիվացմամբ։ Սա օբյեկտիվ խնդիր է, որի դեմ պետք է պայքարել։ Եվ ներկա իրավիճակում ՊՆ հիշյալ հաղորդագրությունն այդ տեսանկյունից ծայրաստիճան արդիական է։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ճակատի, Արցախի և արցախցիների կարիքների համար դրամահավաքի և նյութական օգնության նախաձեռնությունները հիմնականում միանգամայն անկեղծ ու անշահախնդիր են, յուրաքանչյուրն ուզում է ինչ-որ բանով օգտակար լինել, ինչ-որ կերպ իր ներդրումն ունենալ բանակին աջակցելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում։ Սա նույնպես օբյեկտիվ իրականություն է։ Այլ հարց է, որ ինքնաբուխ, սրտալի մասնավոր նախաձեռնությունները հստակ կազմակերպման կարիք ունեն պետական կառույցների կողմից։ Եվ այստեղ տեսանելի է, մեղմ ասած, ակնհայտ բացը։

Դեռևս հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց ստեղծել սոցիալական և նյութական աջակցության շտաբ, դրա (շտաբի) պետի պարտականությունները հանձնարարելով վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Շտաբի խնդիրն է՝ նյութական աջակցություն տրամադրել մարտական գործողությունների ժամանակ տուժած զինծառայողներին, կամավորներին և բնակչությանը։ Այժմ հարց. ինչո՞ւ այդ կառույցի ստեղծումից մեկ շաբաթ անց դրա գործունեության մասին ոչինչ չի լսվում։ Հարց երկրորդ. ինչո՞ւ իբր թե աշխատող շտաբի առկայությամբ հանդերձ, ոչ թե դա, այլ ՊՆ-ն է ստիպված տեղեկացնել քաղաքացիներին, թե հատկապես ուր փոխանցել գումարները։ Միգուցե այն պատճառով, որ նախորդ նախադասության մեջ «իբր թե» բառն առանցքայի՞նն է:

Ասենք, դա վերաբերում է ոչ միայն օպերատիվ շտաբին։ Կարծես թե աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Առհասարակ այդ գերատեսչությունն այսօր պետք է լինի ողջ պետական մեքենայի առաջամարտիկը։ Պարզ հարց. հազարավոր կամավորներ մեկնել են ռազմաճակատ՝ կռվելու, թողնելով աշխատանքը։ Ինչո՞վ են ապրելու նրանց ընտանիքները։ Այստեղ, ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս նախարարը հավանություն է տվել «կաթսաներով ակցիաներ» անցկացնելու նախաձեռնությանը՝ ի պաշտպանություն ռազմաճակատում կռվող տղաների։ Հասկանալի է, որ հեղափոխական խանդավառությունն ու երբեմնի հեղափոխական ժամանակների նկատմամբ կարոտախտը արթնացել են ոմանց սրտում։ Բայց ռազմաճակատում կռվող տղաների համար այսօր շատ ավելի գործուն աջակցություն կլիներ ոչ թե կաթսաների չխկչխկոցը, այլ վստահությունը, որ պետությունը դատարկ չի թողնի իրենց ընտանիքների կաթսաները։ Նման հարցերը լիառատ են, իսկ պատասխաններ չկան...

Կարծես թե աշխատում է առողջապահության նախարարությունը, բայց այսօր կանգնած ենք լրջագույն խնդրի առջև. առողջապահության համակարգը ստիպված է ընդունել ռազմաճակատում վիրավորվածներին և զուգահեռաբար պայքարել կորոնավիրուսի դեմ։ Ի դեպ, պատերազմի սկսվելուց հետո մենք բոլորս մի տեսակ մոռացել ենք COVID-19-ի մասին, մինչդեռ նա մեր մասին չի մոռացել և հիմա մոլեգնում է նոր ուժով։ Այս իրավիճակում, երբ մեկ պատուհասին գումարվում է մյուսը, երբ հայրենի ողջ բժշկությունը հսկայական բեռ է կրում, աշխատելով, ինչպես ասում են՝ երկու ճակատով և ուժասպառ լինելու աստիճան, արդյունավետ կառավարումն ու ճիշտ կազմակերպումը դառնում են գերխնդիր։ Եթե անկեղծ, առողջապահության կազմակերպիչների կողմից այդ փաստի գիտակցման նշաններ չեն երևում։ Հիշում եմ, երբ սկսվեցին համավարակի հետ կապված խնդիրները, ինֆեկցիոն հիվանդանոցում միանգամից մի քանի լրացուցիչ մասնաշենք կառուցեցին։ Դա համաճարակաբանական խնդիրներին պետության նախապատրաստման նշան էր։ Իսկ հիմա նաև պատերազմ է...

Կառավարության տնտեսական մասնահատվածը նույնպես ինչ-որ չի նկատվում։ Թերևս միայն ֆինանսների նախարարությունը որոշեց, որ պատերազմի պայմաններում բյուջեի ծախսերը կաճեն, և նախաձեռնեց բյուջեի ծախսային մասի փոփոխություն՝ ավելացնելով դա 40 միլիարդով։ Խոստովանենք, թիվն այդ առանձնապես տպավորիչ չէ, և առհասարակ պետական բյուջեի հարմարեցումը ռազմական ժամանակին ենթադրում է ծախսերի հոդվածների էական վերանայում։

Բայց գլխավորն այնուամենայնիվ այն է, որ նոր, լրջագույն մարտահրավեր է միջոցների ներհոսքը գանձարան, դրա եկամուտները։ Եկամուտների էական անկում է արձանագրվել նաև պատերազմից առաջ։ Դեռ նախքան պատերազմը կանխատեսվում էր հետագա անկում, իսկ հիմա ընդհանրապես պատերազմական պայմաններում կարելի է ակնկալել եկամտային ցուցանիշների կտրուկ նվազում։ Համապատասխանաբար, երկրի տնտեսությունը պահպանելու համար անհրաժեշտ են ուղղակի աներևակայելի ջանքեր և, ըստ էության, կրկնակի ֆորս-մաժորի դիմագրավման ծրագրեր։ Բայց... Որևէ մեկը նկատե՞լ է էկոնոմիկայի նախարարության ակտիվություն։ Որևէ մեկը լսե՞լ է տնտեսության խթանման ուղղությամբ պետության լրացուցիչ հրատապ քայլերի մասին։ Աննախադեպ օպերատիվ քայլերի։

Պատերազմը այնպիսի բան է, որը պահանջում է պետության բոլոր ջանքերի, ռեսուրսների մոբիլիզացում: Այդպիսի մոբիլիզացումն ակներև է ճակատում։ Այնտեղ մարդիկ հերոսաբար կռվում են։ Բայց այ թիկունքում... Դա (մոբիլիզացումը) իբր թե կա, այստեղ իբր թե աշխատում են: Համենայն դեպս այսօր տպավորությունը հենց այդպիսին է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СБЛИЖЕНИЕ НА РАССТОЯНИЕ ОБЕЩАНИЯ
      2024-04-08 09:34

      Евросоюз предоставит Армении новый грант на 270 млн евро в течение 4 лет, который поможет, в частности, малым и средним предприятиям развиваться и выйти на новые рынки. Об этом на брифинге заявила председатель Еврокомиссии Урсула фон дер Ляйен в преддверии трехсторонней встречи с участием госсекретаря США Энтони Блинкена и армянским премьером Николом Пашиняном в Брюсселе, передает АРКА.  "Европейский Союз дал обещание быть ближе к Армении и сегодня выполняет это обещание", - заявила она, добавив, что видение сотрудничества ЕС с Арменией было представлено в октябре 2023 года.  «ЕС планирует инвестировать в проект Черноморского электрического кабеля, экспорт чистой энергии в Европу, в энергетику, транспорт и разработку средств для диверсификации торговли», - отметила фон лер Ляйен. 

    • США и ЕС КОМПЕНСИРУЕТ УЩЕРБ ОТ «ДИВЕРСИФИКАЦИИ»?
      2024-04-06 09:54

      Мирный процесс не будет в центре внимания на встрече высокого уровня в формате Армения – ЕС – США. Об этом на брифинге заявил официальный представитель Госдепа США Мэтью Миллер. «На нашей встрече в центре внимания будут экономическая диверсификация Армении, гуманитарная помощь, поддержка беженцев и поддержка политических реформ Армении», – отметил он, передает NEWS.am.

    • ДОРОГА ДОЛЖНА БЫЛА БЫТЬ ПОСТРОЕНА ЕЩЕ ВЧЕРА
      2024-04-05 10:10

      Армянские власти еще не определили, как будет проходить новый участок дороги в Грузию, альтернативный участку у села Воскепар. 12 марта премьер-министр Армении Никол Пашинян заявил, что власти планируют построить новые участки дорог взамен тех, которые «выходят за пределы границ Армянской ССР». В частности, речь идет об участке дороги Ереван-Тбилиси в районе села Воскепар в Тавуше. «Сообщаем, что относительно поднятых вами вопросов обсуждения продолжаются», - сказали в ответ на запрос Sputnik Армения в Министерстве территориального управления и инфраструктур Армении. О результатах обсуждений там обещали сообщить позже.

    • С АСТРОНОМИЧЕСКОЙ СКОРОСТЬЮ - В ДОЛГОВУЮ ЯМУ
      2024-04-04 10:18

      В первом квартале 2024 года поступления по линии налоговых и таможенных органов в Армении составили 589.2 млрд драмов. Из этой суммы налогоплательщикам и физическим лицам возвращено 88.6 млрд драмов, сообщает Комитет по госдоходам Армении. В результате фактическая исполняемость по части налоговых доходов и госпошлин составила 500.6 млрд драмов, что больше прошлогоднего показателя за тот же период на 39.3 млрд драмов или на 8.5%. Отмечается, что рост налоговых поступлений обусловлен в основном экономической активностью.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԵՐԿՈՒ ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈԳԻՆ
      2022-03-03 15:46

      Որքա՜ն նման են այնուամենայնիվ Զելենսկին ու Փաշինյանը: Երկու պոպուլիստ-դատարկախոս, որոնք հասցրել են իրենց երկրները ողբերգության, ընդ որում անչափ գոհ են իրենցից և բացարձակապես զուրկ մեղքի զգացումից։

    • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
      2022-02-16 19:49

      Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

    • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
      2021-12-24 08:59

      Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

    • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
      2021-05-26 20:23

      Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։