Последние новости

Քաղաքականություն

ՁԱԽՈՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՍԵԼԻՔ և ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

2025-01-31 16:34
750

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

  • ԶԵԿՈՒՅՑՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

    2025-01-31 09:06
    717

    Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, իշխանությունների այն գիտակցման վկայությունն է, որ եթե ներկա պայմաններում գնան ընտրությունների, ապա կձախողվեն։ Ինչպես վկայում են տարբեր կառույցների վերջին սոցհարցումները, Փաշինյանի նկատմամբ վստահության վարկանիշը 10%-ից քիչ ավելի է։ Այլ հարց է, որ Փաշինյանին վստահելը միամտություն է. «ազնիվ» վարչապետը բազմիցս ապացուցել է դա, և եթե ընդհանուր իրավիճակը, այդ թվում՝ արտաքին, փոխվի այնպես, որ իշխող թիմը վերընտրվելու հնարավորություն ստանա, Փաշինյանն արագ կմտափոխվի։

  • «ՈՍԿԵՊԱՐԻ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ». ԱՉՔ ԴՐԱԾ ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՎՐԱ…

    2025-01-30 09:35
    724

    Տարին սկսվեց այն հայտարարությամբ, որ սահմանազատման 2-րդ փուլը կրկին որոշվել է անցկացնել Տավուշում, որտեղ ադրբեջանցիներին նոր տարածքներ կանցնեն Ոսկեպարից։ Շուտով այնտեղ էլ սահմանասյուներ կհայտնվեն։ Տեղի ընտրությունը, բնականաբար, թելադրել է ադրբեջանական կողմը, քանզի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ հանձնաժողովը գոյություն ունի միայն Ալիևի տարածքային նկրտումները բավարարելու համար, այլ գործառույթ դա փաստացի չունի:

  • ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ «ԳԵՂԻ OPEL-ՆԵՐՈՎ ՀԱՄԲԱԼՆԵՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԱՎԻՆՅԱՆԻ ՀՈՐԸ․ ԶԼՄ

    2025-01-29 14:50
    597

    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին, հայտնել է «Հրապարակ»-ը։

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԿՄՏՈՒՄ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ և ՔՊ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ․ ԶԼՄ

    2025-01-29 13:43
    617

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկմտում է ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու և ՔՊ-ից հեռացնելու շուրջ, գրել է «Ժողովուրդ»-ը։

  • «ԱՉՔ ՇՈՅՈՂ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ` ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

    2025-01-29 11:49
    458

    Ապօրինի գույքի բռնագանձման մասին «աչք շոյող» հայտարարությունների շարժառիթը բացառապես քաղաքական է. Sputnik Արմենիային ասաց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` մեկնաբանելով պատկան մարմինների հայտարարած ծավալների և ուժի մեջ մտած դատավճռով փաստացի հաստատված դեպքերի վիճակագրությունը։

  • ԷԼ ՈՆՑ ՉՇԱՏԱԽՈՍԻ…

    2025-01-29 09:04
    504

    Լուկաշենկոն որոշեց լիովին ոխը հանել Փաշինյանից և Մինսկում բլոգերների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, տարբեր երկրների հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց։ Մասնավորապես՝ այն մասին, որ Փաշինյանի հետ տարաձայնություններ է ունեցել դեռ նախքան 44-օրյա պատերազմը, առաջին իսկ օրերից, երբ Փաշինյանը սկսեց ներկայացնել Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ հարթակներում։

  • ՄԻՆՉև «ԱՐԱՐԱՏԸ ՉՀԱՆՁՆԵՆՔ», ԼԱՎ ՉԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ

    2025-01-28 14:26
    450

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

  • ԹԱՎՇՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ» ՀԱՄԱՐ «ՍՊԱՆԵ՞Լ» ԱԶԳԸ

    2025-01-28 10:27
    328

    Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ իրենց որոշումները պետական շահերով հիմնավորելու բոլոր փորձերը ջարդուփշուր են լինում տարրական տրամաբանությամբ։

  • ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ ԵՆՔ. ԱՅԴ ՀՐԵՇԱՎՈՐ ԾՐԱԳՐԻՆ և ՆՐԱ ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԻՄԱԴՐԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ. ՉԱԼԱԲՅԱՆ

    2025-01-27 12:46
    413

    2023 թ․ մայիսին «ՀայաՔվե»-ն օրենքի նախագիծ ներկայացրեց հանրության աջակցության համար, որը երկու առանցքային կետ էր պարունակում՝ առաջինը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու համար, իսկ երկրորդը՝ համանման քրեական պատասխանատվություն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժերվելու համար։ Այս մասին իր էջում գրել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: