Последние новости

Քաղաքականություն

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՆԻԿՈԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ

2025-04-18 18:14
506

Նիկոլը շուտով գնալու է Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին. Թե ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ՝ զուտ արարողակարգային հարց է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ԸՆԾԱ» ՄԱՏՈՒՑԵԼՆ Է

    2025-04-18 11:50
    424

    «Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին»: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

  • Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

    2025-04-18 08:40
    438

    Դժվար է պատկերացնել, որ հանրային ծառայողը` այն էլ բարձրաստիճան պաշտոնյան, նախարարը նման հայտարարություն անի. Sputnik Արմենիային այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` արցախցիների իրավունքների մասին հայտարարությունը։

  • ԴՈՒՔ ՈՐ ՉԼԻՆԵՔ՝ ՍՈՒԳ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ

    2025-04-18 08:27
    480

    Ինչպո՞վ է իշխող թիմը բացատրում Ադրբեջանին իր արած մշտական զիջումները։ Շատ պարզ է. չի կարելի նյարդայնացնել Ադրբեջանին, որպեսզի պատերազմ չլինի, մենք պետք է համբերատար լինենք, քանի որ «խաղաղության օրակարգ» ենք առաջ մղում։ Ուստի, իբր, բոլորը պետք է օրինակ վերցնեն «համբերատար» իշխող թիմից. ընդդիմությունը չպետք է բարձրացնի Արցախի հարցը, որպեսզի չնյարդայնացնի Բաքվին, արցախցիները չպետք է բարձրացնեն իրենց իրավունքների թեման, որպեսզի չնյարդայնացնեն Բաքվին։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿԿԱՏԱՐԻ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-17 20:12
    433

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.   

  • ՄԵԾ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ

    2025-04-17 08:27
    514

    Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կրկին կողմ արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը: Իբր, եթե Ադրբեջանի հետ խաղաղություն լինի, ապա Մինսկի խումբն էլ այլևս պետք չի լինի, ուստի ինքը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում-կոչի տակ հենց այն օրն ու այն պահին, երբ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Ինչի՞ մասին չի խոսում Փաշինյանը։ Փաշինյանը չի խոսում այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ստեղծվել նրա համար, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն այլ էր. կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում։

  • «ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ՝ ՄԻԱՅՆ ՋՐՀԵՂԵՂ». ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԱԲԱՏԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՄՈՒՐՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻՑ

    2025-04-17 08:23
    431

    Փաշինյանական ԱԳՆ ղեկավարն Անթալիայում ծավալվեց, պետք է ասել՝ ողջ թափով. մերթ հանդիպումներ, մերթ ելույթներ, բանավեճեր, հարցազրույցներ ու տարատեսակ, այդ թվում՝ անհեթեթ հայտարարություններ... Եվ այդ ամենի միջով կարմիր թելի պես անցնում է թուրքերին ուղղված հուսահատ աղերսը ցանկացած զիջման գնալու պատրաստակամության մասին, միայն թե ստանա «խաղաղության համաձայնագիր» անվանյալ բաղձալի թղթի կտորը։

  • ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԵՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ․ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏԸ՝ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ

    2025-04-16 13:44
    386

    Թուրքիան իրենով փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և միանձնյա ստանձնել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մանդատը, թեպետ նման մանդատ չունի և չպետք է ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ, լրագրող Դավիթ Սարգսյանը՝ մեկնաբանելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական պատվիրակության մասնակցությունն ու վերլուծելով հրապարակված տեղեկությունները։

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ

    2025-04-16 08:01
    483

    2018թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության հերթական տարեդարձի առթիվ նախագահ Թրամփը ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին լուրը հասավ Սպիտակ տուն, Թրամփն արտասանեց հետևյալ խոսքերը. «Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք դադարեցնել պատերազմը»։ Կարճ ժամանակ անց Թրամփը խոստացավ ամեն ինչ կարգավորել, շեշտելով, թե ինքը գիտի՝ ինչ է անում։ Տպավորություն ստեղծվեց, թե նա ի սկզբանե գիտեր՝ ինչ է պետք անել, բայց սպասում էր, որ իրավիճակը հասունանա...

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ 44-ՕՐՅԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    2025-04-15 18:53
    324

    Հիմնավոր կասկած կա, որ իշխանությունը վախենում է հրապարակել հայ–ադրբեջանական բանակցային փաթեթները։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։