Последние новости

Քաղաքականություն

ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՎԻՆՅԱՆԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ…

2025-04-04 07:56
358

2024թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը հեռատեսորեն համալրեց հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցների թիվը։ Ընթացիկ տարում այդ աշխատակիցները վճռորոշ դեր խաղացին հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների ահաբեկման ու ճնշման գործում։ Վճարել հրաժարվողների նկատմամբ վարչության ծառայողները ցուցադրական հաշվեհարդարներ էին կազմակերպում հենց ավտոբուսներում։ Միաժամանակ բարձր սակագինը բոյկոտողների նկատմամբ պահվածքի կանոններ էին թելադրում վարորդներին։ Արդյունքում բողոքի ակցիաները մարեցին, այլ կերպ ասած՝ շարքերի համալրումը օգտակար եղավ իշխանություններին։

  • ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽՆԴՐԱՆՔԻ ԴԵՊՔՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԳՆ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԱՐԱԲԱՏԻ «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

    2025-04-03 19:18
    583

    Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ: Ավելի քան 5 ժամ տևած զրույցից հետո կորած զինվորներից մեկի մայրը հայտարարեց, որ իրենք չստացան հարցերից և ոչ մեկի պատասխանը, և որ իշխանությունները ոչինչ չեն անում ու միայն դատարկախոսում են: Ըստ էության՝ ոչ մի նոր բան: Նորություն կլիներ, ընդ որում՝ սենսացիոն, եթե սրանք հայտնեին, որ գոնե ինչ-որ բան ձեռնարկում են անհայտ կորածների, գերիների ու պատանդների հետ կապված հարցերում։

  • ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԿԼՌԵՑՎԻ, ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒԺԸ՝ ԲԱՆԱԿՆ Է

    2025-04-03 18:39
    328

    Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակման հավանականությունը, թերևս, երբեք այսքան բարձր չի եղել, քան այժմ։ Իսկ դա գրեթե մեխանիկորեն ու միաժամանակ նշանակում է Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։

  • Վիտալի ՄԻԼՈՆՈՎ․ ՊԵՏՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԴԻՄԵԼ ԻՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

    2025-04-03 10:26
    326

    ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սյունիքի նոր գնդակոծությանը։

  • ԳՅՈՒՄՐՈՒ «ՍՊԻՏԱԿ ԾՈՒԽԸ» ԵՎ ԻՐ ԴԱՍԵՐԸ

    2025-04-02 13:23
    422

    Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։

  • ՄԱՐԱԽԻ ԳՐՈՀ. ԻՆՉՈ՞Ւ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՀՄԱԿԻՆ ԱՅԴՔԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵՑ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

    2025-04-02 08:27
    395

    Երրորդ օրն է՝ Երևանում տեղի են ունենում մեր արցախցի հայրենակիցների ակցիաները, երրորդ օրն է՝ մարդիկ, որոնք ընդամենը մեկուկես տարի առաջ զրկվել են բացարձակապես ամեն ինչից, ջանում են հասնել իրենց մեծ Հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի: Եվ երրորդ օրն է՝ այդ թեմայով հաղորդագրությունների, տեսանյութերի ու գրառումների տակ կեղտի ու զազրանքի անդադար տարափ է տեղում, իսկական հեղեղ այն վիճակի ամոթալիության ու խայտառակության, որին հասել է հայ հասարակությունը հայատյաց-թուրքապաշտների կառավարման 7 տարիների ընթացքում։

  • ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՐԿԻՆ ԲԱՑԱՏՐԵՑ

    2025-04-01 15:35
    544

    Գյումրիի և Փարաքարի ընտրությունները մեկնարկ են տալիս Հայաստանում իշխանությունից «Քաղաքացիական պայմանագրի» հեռացման վերջին փուլին: Գլխավոր բանը, որ ցույց տվեցին այս ընտրությունները, հասարակական տրամադրությունների արմատական փոփոխությունն է։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԴԻՐՔԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ

    2025-04-01 15:25
    486

    Մեկնաբանելով ադրբեջանական կողմի կրակոցները, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հավաստիացումների, ուղղված չեն հայկական դիրքերի և սահմանամերձ գյուղերի դեմ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ հայկական դիրքերում կրտսեր հրամանատարական կազմին արգելված է նախաձեռնություն ցուցաբերել և արձագանքել կրակոցներին: Հայկական կողմը մշտապես հայտարարում է Բաքվի կողմից ագրեսիայի հիմքերի բացակայության մասին, մինչդեռ ագրեսիայի դեպքում կրտսեր հրամանատարական կազմը, ըստ նրա, չի հասցնի ժամանակին ստանալ վերադաս ատյանների համաձայնությունը պատասխան հարվածի և դիրքերի պաշտպանության համար:

  • ԻՆՉ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ 4 ՈՒԺԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՆԱՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԸՆՏՐԵԼ

    2025-03-31 17:30
    386

    Եթե Գյումրիում ավագանու ընտրությունների արդեն հրապարակված արդյունքները չփոփոխվեն, ապա ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը:

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ

    2025-03-31 12:39
    285

    Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: