ԲԱՔՎՈՒՄ ԽՈՇՏԱՆԳՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով պաշտոնը ստանձնելիս երդվել էր հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Արցախի հայաթափումից և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից հետո որևէ որևէ տեսանելի գործողություն չի ձեռնարկել Բաքվում խոշտանգվող ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու ուղղությամբ: Այս մասին պարզ է դառնում News.am-ի գրավոր հարցումներին դատախազությունից ստացված նույնաբովանդակ պատասխանների վերլուծությունից: