Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՄԻ ՕՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ Է, ԹԵ ՍԽԱԼ Է ԳՈՐԾԵԼ՝ ԼՂ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԲԱՅՑ ՆԱ ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՐՎԻ
Երեկ Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ադրբեջանի վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձևը կոչ է անում Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը և թույլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց տները՝ միջազգային վերահսկողության ներքո։ Այս բանաձևը լրացնում է Եվրոպական խորհրդարանի՝ 2024 թվականին ընդունած երկու բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչված է միջնորդելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիներիս իրենց հայրենիք վերադառնալու հարցում։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավորներ վերջերս իրենց աջակցությունն են հայտնել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությանը, և շուտով կլսենք նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատիից։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։