Последние новости

Մենք եվ աշխարհը

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԹՐԱՄՓԻ ՕՐՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ԲԱՑԵԼ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025-01-23 10:10
448

Իրանը միակ երկիրն է, որը զսպում է Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը Հայաստանի նկատմամբ, բայց նա չի կարողանա կատարել այդ դերը, եթե ենթարկվի գրոհի ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։  

  • «ԼԱԶԱՐՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ» ԽԻՍՏ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

    2025-01-22 16:58
    527

    Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» խիստ բողոք է հայտարարում Բաքվում տեղի ունեցող անօրինական դատավարության առնչությամբ, որը Ադրբեջանի իշխանությունները անցկացնում են՝ ոտնահարելով մարդու իրավունքները և միջազգային նորմերը: Այս շինծու դատավարությունն ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների նկատմամբ, ներառյալ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը և պետական ​​այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց հայրենակիցները, որոնք գերեվարվել են 2023 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։

  • ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ԱՐՑԱԽՅԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻ» ՎԵՐԱԾՎԵԼ ՀԵՆՑ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

    2025-01-22 16:50
    543

    Այսօր Բաքվում շարունակվելու է հայերի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար ամոթալի այն գործողությունը, որը ցեղասպան պետությունում անվանում են «դատավարություն» գերեվարված հայերի և պատանդների նկատմամբ: Առաջին նիստի հաջորդ օրերի ընթացքում տրվել են հնարավոր բոլոր գնահատականներն այդ ինքնադատաստանին, արտահայտվել են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի մեծ արձագանքը, բայց Բաքվի ռեժիմի հետ փաշինյանական հանցախմբի լիակատար համերաշխության պայմաններում ստիպված ենք բավարարվել նրանով, ինչ կա։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՏԸ ՄԱՏԻՆ ՉԽՓԵՑ, ԱԼԻԵՎԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ

    2025-01-22 09:41
    310

    Ցուցադրական «դատավարություն»․ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսպես է անվանել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում շարունակվող դատավարությունը։ Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունն է։

  • ՌԴ-Ն ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ. ՓՈՐՁԱԳԵՏԸ «ՎԵՐԾԱՆՈՒՄ Է» ՄԻՐԶՈՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

    2025-01-22 09:40
    359

    Ռուսաստանն ուզում է որոշակի կայունություն մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում։ Կարելի է նկատել, որ Մոսկվայի համար այդ հարաբերությունները կարևոր են, և հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունների տոնայնությունն այդ մասին է վկայում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունները։

  • ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԳՐԵՍՈՐ ԵՐԿԻՐ ՀՌՉԱԿԵԼՆ Է

    2025-01-21 11:00
    461

    Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:

  • ԱՐՑԱԽԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

    2025-01-21 08:54
    554

    Բաքվում սկսվեց այն, ինչը հնարավոր չէ բնորոշել այլ կերպ, քան դատաստան հայկական Արցախի նկատմամբ, որը նախաձեռնել է Ալիևը՝ պատմական արդարության վերականգնման և Ադրբեջանի կազմում գաղութային դրությունից տարածաշրջանի ազատման համար համայն հայության պայքարի ազգային-ազատագրական բնույթի բուն գաղափարը վարկաբեկելու նպատակով։

  • ԶԶՎԱՆՔՈՎ ԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՓԱՍՏԸ

    2025-01-20 16:55
    493

    ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական հասարակական կառույցները վրդովված են Ադրբեջանի Հանրապետության նախագահի վերջին հայտարարություններից: Խորը մտահոգությամբ և զզվանքով ենք արձանագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայկական պետության գիտակցված սադրանքի և վիրավորանքի փաստը: Նրա կանխամտածված խոսքերը, թե Հայաստանը «ֆաշիստական պետություն է», ոչ միայն իրենից ներկայացնում են որևէ հիմքից զուրկ տեսակետ, այլև բացում են տարածաշրջանը հռետորաբանության և նոր ագրեսիվ պատերազմի համար:

  • ԱՎԵԼԻ ՀԵՏՈՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2025-01-20 12:59
    557

    Բաքվի դատերը, չգիտես ինչու, հանկարծակիի են բերել հայ հասարակությանը, թեև բազմաթիվ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները։ Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու: Պարզ էր նաև այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը, որպեսզի հարմար միջավայր ապահովի իր հետագա քայլերի համար։

  • Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ԻՆ՝ ԱՅՍՏԵՂ ԻՐԵՆՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-01-18 12:49
    592

    Alpha News-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադարձել է Բաքվում 19 հայ պատանդների շինծու գործերով դատավարությանը։