ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿՀՐԱՎԻՐԻ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԼՂ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: