Последние новости

факты

2021-04-29 09:43

Հայաստանի անտառները ևս տուժել են ֆոսֆորային զինատեսակների կիրառումից

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը Բնապահպանական կոնվենցիաների գլխավոր քարտուղարներից, միջազգային կազմակերպություններից և գործընկերներից դեռևս ակնկալում է գործնական առաջարկներ և հստակ քայլեր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում կիրառված արգելված զինատեսակների արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասի համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Այս մասին News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին շրջակա միջավայրի նախարարությունից։