Последние новости

факты

2021-01-16 09:46

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500-ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Հայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիելյանցը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը և ԱՀ մշակույթի նախարարությունն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ թշնամուն հանձնված Շուշի քաղաքում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու շուրջ։ Այս մասին News.am-ին հայտնեց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։ Վերջինս հույս ունի, որ ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի գոնե փրկել Շուշիի մշակութային հսկա ժառանգության պատառիկները։