ԲՈՒԴԱՊԵՇՏ-ԲԱՔՈՒ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ
Օրերս Ալիևը հերթական անգամ մեկնեց բռնազավթված Արցախ։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, նա «հյուրանոցներ Է բացել, ստուգել օբյեկտները, ինչպես նաև մասնակցել Ստեփանակերտում «հաղթանակի զբոսայգու» հիմնարկեքին»: Բաքվի բռնապետը, անկասկած, շարունակում է ինքնահաստատվել Արցախը զավթելու և ցեղասպանության սպառնալիքի տակ Հայրենիքից հայերի գաղթի հաշվին: Բայց նույնքան աներկբա է, որ տվյալ այցի մեջ հատուկ իմաստ էր դրված՝ Արցախյան հակամարտության պատմության մեջ վաղուց հաստատված թուրքական չարաբաստիկ ծիսականության ավանդույթներին համապատասխան։