Պետդեպ․ ՀՀ կառավարությունը լրիվ չափով չի համապատասխանում մարդկանց առևտրի վերացման նվազագույն չափորոշիչներին
ՀՀ կառավարությունը լրիվ չափով չի համապատասխանում մարդկանց առևտրի վերացման նվազագույն չափորոշիչներին, բայց զգալի ջանքեր է գործադրում դրա համար։ Կառավարությունը ջանքերն ավելացրել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ, ուստի Հայաստանը մնացել է երկրորդ մակարդակում։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի մարդկանց առևտրի մասին (TIP) 2024թ. զեկույցում։