ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցելու համար
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։