Իշխանությունները կշարունակեն փոխհատուցել արցախցիների ուսման վարձը
Կառավարությունը կփոխհատուցի մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների, ինչպես նաև 2024-2025 ուստարվա առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը, որոնց ընտանիքները բռնի տեղահանվել էին 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի հարձակումից հետո։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 12-ին կայացած նիստում։