ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՅ ԼԻԿՎԻԴԱՏՈՐՆԵՐԸ. 39 ՏԱՐԻ ԱՆՑ
Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից անցել է 39 տարի։ Վթարի հետևանքները վերացնողների թվում են եղել մեր մոտ 3 հազար հայրենակիցներ՝ զինվորականներ, ատոմագետներ, շինարարներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։ News.am-ի թղթակիցը «Չեռնոբիլ-Հայաստան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Վարդանյանի հետ զրուցել է հեռավոր օրերի իրադարձությունների և այսօր վթարի հետևանքներըւ վերացնողների առջև ծառացած խնդիրների մասին։