Գեղամ Ստեփանյան․ Մեզ համար Արցախի էջի փակումը հավասարազոր է սեփական գոյության իմաստազրկմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք համաձայն չենք նրա հետ, որ Արցախի ժողովրդի ճակատագրին վերաբերող շարժումը առանց Արցախի ժողովրդի կամքը, ցանկությունը, ձայնը լսելու համարվի փակված։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտապանությանը նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։