ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ․ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԱՆԱԿՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարությանը, որտեղ անընդունելի և բացարձակապես ոչ տեղին էին համարվել նախագահ Տեր-Պետրոսյանի նախորդ օրվա հայտարարության մեջ Ցյուրիխյան արձանագրությունների և գործող իշխանությունների կողմից հայ-թուրքական հաշտության ստորագրվելիք պայմանագրի միջև համեմատությունները: