Համայնքապետների նկատմամբ հետապնդումները թշնամի երկրի պատասխան խնդրանքի իրականացումն են
2018 թվականի ամռանը Նիկոլ Վովաևիչը (Փաշինյան - խմբ.) թշնամի երկրի ղեկավարին խնդրել էր օգնել իրեն, չկրակել, որպեսզի Հայաստանի ներսում իրավիճակը հանդարտվի: Այս մասին սեպտեմբերի 1-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։