«Առավոտ». ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԲԵՌՆԵՐԸ
Մոտ երկու շաբաթ է՝ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում և այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել: