Նաիրա Զոհրաբյանը ռուս գործնկերներին է փոխանցել հայ գերիների ցուցակները
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ռուսաստանի Պետական Դումայում և ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որևէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։