Դավիթ Մարտիրոսյան. Միանում եմ ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանը
Հետևելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության մայոր, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Դավիթ Մարտիրոսյանը, տեղեկացնում է News.am-ը: