Последние новости

парад

Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաև Կութ գյուղի շրջակայքում

2021-05-14 18:04
613

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, News.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Թե որքան է առաջացել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հստակ ասել՝ ընդգծելով, որ սահմանագծի վրա կանգնած են։