Ալիևը չի հանդարտվում՝ շարունակելով խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենբաշիում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ իր պարտքն է համարել գործընկերներին տեղեկացնել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հարցում «հաջողությունների» մասին։ Հիշեցնենք, որ խոսքը, ոչ ավել ոչ պակաս, Հայաստանի տարածքի մասին է։ Ալիևն ասել է, որ 2024 թվականին Ադրբեջանը կավարտի իր տարածքում բոլոր աշխատանքները՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետ։