Մեծ Շենի բնակիչները դուրս են եկել. Հին Շենն էլ շրջափակման մեջ է
Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը, որը պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից չէր գրավվել ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շարունակում էր մնալ Արցախի վերահսկողության տակ, արդեն 3 օր է՝ դատարկ է: 30 տնտեսություն ու 114 բնակիչ ունեցող գյուղի միակ բնակիչը հիմա գյուղապետն է, որը ոչ մի կերպ չի լքում բնակավայրը: