Последние новости

дипломат

ՀՀ-ում սեյսմիկ սպառնալիքի մշտադիտարկման զգալի փորձ է կուտակվել

2021-12-06 11:43

Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթան հանդիսացավ տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը․ սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գործնական գիտաժողովի ընթացքում այդ մասին ասաց ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը: Միջոցառումը, որը նվիրված է ավերիչ երկրաշարժի 33-ամյակին, կազմակերպել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։