Ավետիքյան․ Տիրան Խաչատրյանը ազատվել է Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն, TK & Partners իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: