ՏԵՆԴ՝ «ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ»
Ինչե՞ր իմացանք մենք փառապանծ Լոս Անջելես քաղաք վարչապետի կատարած ուղևորությունից։ Հասկանում էինք, իհարկե, որ շոուն վեհաշուք կլինի։ Բուն շոուի ժամանակ Փաշինյանը պատշաճ պահվածք էր ցուցաբերում, հռետորական արվեստով թղթից կարդալով գրած տեքստը։ Կարդում էր զգացմունքներով համակված, նույնքան հուզառատ խոսում Հայաստանի գալիք հզորության մասին, մեջընդմեջ արտասանելով Սևակի և Փաշինյանի բանաստեղծությունները։ Կամ հակառակը՝ Փաշինյանի ոտանավորները՝ Սևակի հետ փոխառփոխ։