Логотип

Փաշինյան․ Ես համաձայն չեմ Ռուսաստանի նախագահի «ապահարզան» ձևակերպման հետ

Ես համաձայն չեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «ապահարզան» ձևակերպման հետ։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայումս երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նրա խոսքով՝ ինքը խորհրդարանում ասել է, որ միջպետական հարաբերությունները հաճախ համեմատում են ամուսնության հետ։ «Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է այդ տրամաբանությամբ։ Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասել Ռուսաստանի շահերին», – հավելել է Փաշինյանը։

Նա տեղեկացրել է, որ այս թեմայի վերաբերյալ շատ անգամներ է խոսել (Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ում՝ խմբ․)։ «Մենք այս հարցով աշխատանքային քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Քանի դեռ չկա թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո ընտրություն կատարելու անհրաժեշտություն, մենք նման հարց օրակարգ չենք բերում»,- նշել է Փաշինյանը։

News.am