Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության ընտրություններում ունեցած հաջողության կապակցությամբ, X սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հույս ունեմ մեր սերտ համագործակցության շարունակության վրա՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ հանուն մեր ժողովուրդների բարգավաճման», – նշել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ այս շնորհավորանքի հրապարակման պահին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չէր ամփոփել քվեարկության պաշտոնական արդյունքները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ։
News.am
