Логотип

ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 08.30-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2006 ընտրատեղամասերից 1924-ի տվյալները՝ մշակելով քվեաթերթիկների 94%-ը։

Այս տվյալներով՝ 50.07% արդյունքով (689 675 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,35% (321 597 ձայն)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,96% (135 808 ձայն)։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 3,99% (54 900 ձայն)։

Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,28% (31 465 ձայն)։

Եթե փոփոխություններ տեղի չունենան, ապա նոր խորհրդարանում կլինեն 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ–ն չի հաղթահարում շեմը, թեև հաղթահարելու շեմին է։

News.am