Логотип

Նաիրի Հոխիկյանի եղբայրը Լիճքում ծեծի է ենթարկվել

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ծեծի է ենթարկվել լրագրող Նաիրի Հոխիկյանի եղբայրը՝ Լևոնը, նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանը։

Նրա տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ Հոխիկյանը, որպես ընդդիմադիր ուժի վստահված անձ, դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին։

Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակումը կազմակերպել է Սիրակ Սիրականյանը, որը, նրանց տվյալներով, Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ է։ Նրանք նշել են, որ բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Armenia Today