Логотип

Պեսկով․ Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալուց

Քանի դեռ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական գնահատական տալուց։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ես զերծ կմնամ այդ մասին որևէ պաշտոնական մեկնաբանությունից, որովհետև ԿԸՀ-ի վերջնական արդյունքները չեն հնչել, մենք սպասում ենք այդ արդյունքներին», – ասել է նա լրագրողներին։

Պեսկովը միաժամանակ նշել է, որ ուշադիր հետևում են բոլոր այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են այս ընտրություններին։

«Նաև արձանագրում ենք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները»,– հավելել է նա։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

Sputnik Արմենիա