Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քննվում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, ով 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, մեղադրվում է Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքների օտարման մեջ։
Բացի այդ, 2025 թվականի նոյեմբերի 5-ին դատախազը Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։ Նշված հոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։
News.am
