ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ԹՎԵՐՈՎ, ՄԱՍ 5. ԲԱՆԿԸ 10 ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 2,7ՄԼՆ ԴՈԼԱՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:




Հինգերորդ տեսանյութի տվյալներով, Ամերիաբանկի ծախսերը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում 10 տարում կազմել են 2,7մլն դոլար։ Միջոցներն ուղղվել են բարեգործական և սոցիալական նպատակներով առողջապահության, բնապահպանության, կրթության, համայնքների զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում։

Ամերիաբանկը հինգ տարի շարունակ կազմակերպում է բարեգործական աճուրդներ, որոնց ընթացքում հավաքված միջոցները կրկնապատկվել են բանկի կողմից և ուղղվել շտապ բուժման կարիք ունեցող երեխաներին։

Ինչպես նշվում է առաջին տեսանյութում, Ամերիաբանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլրդ դոլարը։ Երկրորդ տեսանյութի համաձայն, բանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը 10 տարում կազմել է 4,5 մլրդ դոլար, երրորդ տեսանյութի համաձայն, բանկը 10 տարում տեղաբաշխել է 18,5մլրդ դրամի պարտատոմս, չորրորդ տեսանյութի համաձայն, բանկի աշխատակիցների աշխատավարձը 3,5 անգամ գերազանցում է երկրում գրանցված ցուցանիշները։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Основная тема:
Теги: