Վարդուհի ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

հոդվածներ 24

Բոլոր հոդվածները

  • 2020-09-23 19:13
    анализ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՏԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂԻՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ Է ԱԼԻԵՎԻ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆԸ

    Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, նույն օրը կազմակերպությունը նշեց իր հիմնադրման 75-ամյակը: Այդ առիթով անդամ պետությունների ղեկավարները տեսագրեցին և հաջորդ օրը հնչեցրին տեսաուղերձներ՝ արտահայտելով իրենց մտքերը ՄԱԿ-ի հետագա զարգացման և գլոբալ խնդիրների լուծման վերաբերյալ։ Խոսում էին հիմնականում մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով համաշխարհային կառույցի բարեփոխման անհրաժեշտության, բաժանարար գծերի վերացման և փոխօգնության ու համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

  • 2020-09-22 19:14
    анализ

    ՈՉ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ, ԿԵՂՏՆ ՈՒ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ

    Ընդհանրապես Երևանի քաղաքապետի դերում Հայկ Մարությանի պաշտոնավարման երկու տարին կլրանա հոկտեմբերի 13-ին. հենց այդ օրը հիմնականում կանացի դերերով հայտնի կատակերգակ դերասանը նստեց քաղաքապետի աթոռին։ Հանդիսավոր ընտրությունը դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից իր զինակիցների առավել շռայլ պարգևատրումներից մեկը. «հեղափոխության առաջնորդի» ցանկացած հովանավորյալ, որը կառաջադրվեր 2018-ի աշնան ընտրություններում, անկասկած կդառնար Երևանի քաղաքապետ։ Մարությանը, ի թիվս այլոց, բարձր պաշտոն ստացավ բացառապես այն բանի համար, որ նրա հետ քայլել էր որոշակի քանակությամբ կիլոմետրեր, չնայած երկրի կենսագործունեության առանցքային ոլորտների կառավարման փորձի, գիտելիքների և հմտությունների իսպառ բացակայությանը։

  • 2020-09-14 17:53
    мнение

    Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՄԵԼԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ, ԵՎ Ո՞Վ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑՈՒՄ

    Այո, իրոք, ի՞նչ եղավ տրանսգենդեր ծանրորդ Մել-Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմը, որի շուրջ փոթորկվող կրքերն ալեկոծում էին հայ հասարակությանը ուղիղ մեկ տարի առաջ: Դեռևս անցած նոյեմբերին համացանցում հայտնվեց թրեյլերը, որում նա սրտաճմլիկ պատմություններ էր պատմում իր ծանր մանկության ու պատանեկության, իրեն տղա զգալու և այն մասին, թե ինչպես էր իրեն օտար զգում և՛ կանանց, և՛ տղամարդկանց զուգարանում: Չասաց միայն այն, թե ինչո՞ւ պիտի հենց իր պատմությունը սյուժե դառնա ֆիլմի համար, ի՞նչ ուսանելի է բան կա դրանում, և այդ ինչո՞ւ պիտի հայ հարկատուները մասամբ վճարեն ֆիլմի ստեղծման համար։

  • 2020-09-10 17:51
    анализ

    ԵԱՀԿ-Ի ՈՒ ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՄԵՆՔ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆՔ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ

    Միջազգային քաղաքական կյանքն աստիճանաբար թափ է հավաքում համաճարակի ակտիվ փուլից և ամառային քնափությունից հետո, անցկացվում են տարբեր միջոցառումներ, թեկուզև տեսակոնֆերանսների ռեժիմով։ Ակտիվանում են նաև Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովները։ Դեռևս պարզ չէ՝ տեղի կունենա արդյոք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, թե ոչ, սակայն կոմիտեներն ու հանձնաժողովներն արդեն նիստեր են անցկացնում, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչպես միշտ, ջերմեռանդորեն բարձրացնում են Հայաստանի և Արցախի հետ կապված հարցերը։

  • 2020-09-01 19:13
    анализ

    ՀԱԿԱՍԻՆԹԵԶ. «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ

    «Եկել է ժամանակը, որ բոլորս գործի լծվենք ու կերտենք այն երկիրը, որի մասին երազել ենք: Բարոյական չէր լինի, որ ես հեռու նստեի ու մասնակցություն չունենայի երկրի կայացմանը», - 2019 թվականի հունիսին վերամբարձ հայտարարում էր Սփյուռքի հարցերով նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա խոսքերով, սխալ կլիներ պնդել, որ Սփյուռքի հանձնակատար նշանակվի որևէ հայաստանցի։ «Փորձ կա նման, նախարար է եղել Հայաստանից, և արդյունքները բոլորին հայտնի են»,- ասաց նա՝ չհստակեցնելով, թե այդ ինչ «արդյունքներ են» (դատելով ենթատեքստից ՝ ակնհայտորեն բացասական), որ հայտնի են բոլորին։

  • 2020-08-26 19:09
    анализ

    «ՏԻՐՈՒԹՅՈ՛ՒՆ ԱՐԵՔ ՁԵՐ ՀԻՎԱՆԴԻՆ». ԱՌԱՋԻՆԸ ԳՆԱՑ

    Առողջապահության նախարարի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն որերորդ օրն է ալեկոծում է սոցցանցերի օգտատերերի և հասարակայնության միտքը։ Չափազանց խորշելի է Արսեն Թորոսյանի կերպարը և չափազանց դժգոհ են այդ կերպարից նույնիսկ նրանք, ովքեր մինչ օրս մնում են «հեղափոխության» և Նիկոլ Փաշինյանի կողմնակից։ Հենց առողջապահության ոլորտն է, որ վերջին ամիսներին, հասկանալի պատճառներով, առանձնակի կարևորություն է ստացել և առավել սևեռուն ուշադրության արժանացել։ Եվ այդ քննությունը, որքան էլ վարչապետը մեծ-մեծ բրդի, իշխանությունը չհաղթահարեց. 1100 մահը փոքրիկ Հայաստանում և բոլոր տխուր ցուցանիշներով անփոփոխ մնացող 1-ին տեղը տարածաշրջանում՝ դրա ամենահամոզիչ ապացույցն են։

  • 2020-08-18 20:26
    анализ

    ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

    Հարցական նշան այս հոդվածի վերնագրում դրված չէ միանգամայն գիտակցաբար. անհնար է այլ եզրակացության հանգել՝ ելնելով վերջին ամիսների իրադարձությունների զարգացման թեկուզ լոկ ժամանակագրությունից։ Ավարտվող ամառն աննախադեպ էր ադրբեջանցի հաքերների և նրանց թիկունքում կանգնած հատուկ ծառայությունների գործողությունների հզորությամբ ու մասշտաբայնությամբ, և կասկած չկա, որ ներկայումս տիրող անդորրը բավական խաբուսիկ է։ Ավաղ, կասկածից վեր է և այն, որ համապատասխան կառույցները, առաջին հերթին ՀՀ կառավարությունն ու ԱԱԾ-ն, դասեր չեն քաղել, և այսուհետ էլ ցանցի հայաստանյան մասնահատվածը բավարար չափով պաշտպանված չէ։

  • 2020-08-12 20:04
    анализ

    ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ Ու ... ԴԱՌՆԱԼ ԲՌՆԱՊԵ՞Տ

    Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր մնացյալ վերջին կողմնակիցներին։ Եվ դրա պատճառն ամենևին էլ պետության կառավարման կոպտագույն սխալներն ու ապաշնորհությունը չեն, ոչ էլ անթիվ-անհամար հակաիրավական գործողությունները, ընտրողական արդարադատությունը, Ազգային անվտանգության ծառայության ջախջախումը կամ տնտեսության, Սահմանադրական դատարանի, պետության արտաքին կապերի ստեղծված ողջ համակարգի փլուզումը, և ոչ էլ նույնիսկ Արցախի հարցում ամենավտանգավոր փուլային տարբերակի ընդունումը և այլն։ Եվ կրթական ոլորտում նորամուծություններն էլ չեն, որոնք սպառնում են հայերի արդեն հաջորդ սերնդին վերածել տոհմազուրկ կոսմոպոլիտների։ Ոչ էլ նույնիսկ կորոնավիրուսից մահացության սարսափազդու թիվն ու աղաղակող անգրագիտությունը վարակի դեմ պայքարում։ Պատճառը նույնիսկ ԱԺ շենքի մոտ Ամուլսարի պաշտպանների իրավունքների ակնհայտ խախտումներ չեն…

  • 2020-08-05 09:19
    анализ

    Ո՞ւՐ ԵՆ ԼԱՅՎԵՐԸ, ՆԻԿՈԼ

    Ինչ ուզում եք՝ ասեք, բայց մեր վարչապետին ասես փոխած լինեն։ Այդ կարգի կասկածների համար ամենահավաստի և անսխալ չափորոշիչը նրա էջն է Ֆեյսբուք սոցցանցում։ Այն, ինչից Փաշինյանին բառացիորեն անհնար էր պոկել դեռ մի քանի ամիս առաջ։ Որտեղից նա ավելի քան երկու տարի շարունակ դիմում էր երկրի քաղաքացիներին առնվազն ամեն օր, երբեմն օրական մի քանի անգամ ՝ նախընտրելով ֆեյսբուքյան «լայվերը» հեռուստաելույթներից և անտեսելով նույնիսկ այն փաստը, որ Հայաստանի, մանավանդ հեռավոր մարզերի բնավ ոչ բոլոր բնակիչներն են ներկա սոցցանցերում։ Ֆեյսբուքը Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ էր, քանզի նա իշխանության եկավ մեծապես հասարակական գիտակցության նկատմամբ մանիպուլյացիայի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր է հատկացված հենց սոցցանցերին։ Եվ շարունակում էր Ֆեյսբուքի միջոցով կառավարել երկիրը ողջ այս ընթացքում։

  • 2020-07-22 08:41
    анализ

    ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՑ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՊԸ ԼԵՎՈՆԻ ՀԵՏ

    Մեկ շաբաթ է անցել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումից։ Փոքր-ինչ ուշքի գալով վերջին օրերի լարվածությունից ու նյարդայնությունից՝ հասարակությունը զարմանքով հայտնաբերեց, որ այդ ամենի մեջ գրեթե չէր երևում... երկրի ղեկավարությունը. բացառությամբ, իհարկե, ռազմական ղեկավարության և անձամբ վարչապետի։ Իրադարձությունների զարգացման բուն տրամաբանությունը շատ արագ հանգեցրեց նրան, որ առաջին պլանում հայտնվեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Զինված ուժերը՝ ի դեմս նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի։ Եվ իհարկե, հայ մարտիկները։