ՋՀԱՆԳԻՐՅԱՆ-ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏԱՆԴԵՄ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՀՇ-ՍՈՐՈՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ
Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաթիվ, նախևառաջ անվտանգային բնույթի բարդագույն խնդիրների խորապատկերին՝ իշխանությունները եռանդագին զբաղված են բոլորովին այլ խնդիրների լուծմամբ։ Որքան որ ակնհայտ է առաջինը, նույնքան էլ երկրորդը. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեռնամուխ են եղել Հայկական հարցի վերջնական լուծման թուրքական ծրագրի իրականացման հերթական փուլին՝ վարչապետի կողմից լիովին վերահսկվող դատական համակարգի ստեղծմանը, որը թույլ կտա նրան անցանկալի անձանց դեմ իրականացնել սաստիկ բռնաճնշումներ՝ որևէ խոչընդոտի չբախվելով դատավորների կողմից: Այս համատեքստում բավական խոսուն է կադրային այն «բանկը», որն առկա է իշխանությունների տրամադրության տակ՝ անկախ դատավորներին սանձելու համար։